«Ալաշկերտ» – ԼԱՍԿ․ Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

20:45, 21 հկտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել «Ալաշկերտ» — ԼԱՍԿ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի A խմբի 3-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Խմբային փուլի նախորդ 2 հանդիպումներում «Ալաշկերտն» 8 գնդակ է բաց թողել։ Այդ ցուցանիշը մրցաշարում հանդես եկող թիմերի շարքում վատագույնն է։

Նախորդ տուրում Հայաստանի չեմպիոնը վատ տեսք չուներ, սակայն չափից ավելի շատ էին դիրքային սխալները։ Իսկ Արտակ Գրիգորյանի կարմիր քարտն ընդհանրապես բարդացրեց իրավիճակը։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նախորդ տուրում «Ալաշկերտը» վերջին պահին փրկվեց պարտությունից։ Անկեղծ ասած՝ Միլան Միլանովիչի կոլեկտիվը խաղով չտպավորեց։ Թիմը դժկամությամբ էր տեղաշարժվում խաղադաշտում։ Առջևի գծում պակասում էր սրությունը, գնդակի նկատմամբ վերահսկողություն չկար։

«Ալաշկերտի» համար շատ դժվար է նման գրաֆիկով խաղալը։ Թիմն ակնհայտորեն չի ձգում 2 ճակատով։ Չեմ բացառում, որ «Փյունիկի» հետ մրցավեճում «Դեղինները» միտումնավոր էին միացրել էկոնոմ ռեժիմ։

ԼԱՍԿ-ը բավականին ուժեղ թիմ է։ Ավստրիացիները հատկապես ուժեղ են եզրային գրոհների ժամանակ։ Մրցակցի կազմում շատ են բարձրահասակ ֆուտբոլիստները։ Դա ևս մեկ խնդիր է դաշտի տերերի համար։ Չմոռանանք, որ ավստրիական ակումբն առայժմ պարտություն չունի։

Լինենք անկեղծ․ «Ալաշկերտն» առայժմ պատրաստ չէ նման մակարդակի մրցաշարերում խաղալուն, սակայն կռվում է յուրաքանչյուր դիմակայությունում։

Կարծում եմ՝ այս մրցավեճն էլ բացառություն չի լինի։ ԼԱՍԿ-ը կհաղթի և խաղի գոլերի տոտալը կլինի 1.5-ից շատ։ Այս խաղադրույքի համար Vbet-ը սահմանել է 1․85 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Կոնֆերենցիաների լիգա
20:45/21 հկտ
«Ալաշկերտ» - ԼԱՍԿ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ