«Այնտրախտ» Ֆրանկֆուրտ — «Բորուսիա» Դորտմունդ. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:00, 27 մյս 2017
Խաղում է
Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում կայանալիք Գերմանիայի գավաթի եզրափակչի «Այնտրախտ» Ֆրանկֆուրտ — «Բորուսիա» Դորտմունդ հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ դորտմունդցիները կհաղթեն 2:0 հաշվով: 

Գերմանիայի գավաթի 74-րդ խաղարկության եզրափակչի համար ամեն ինչ պատրաստ է: Անակնկալ կարելի է համարել, որ «Այնտրախտն» այստեղ է, իսկ ահա «Բորուսիայի» համար վերջին տարիներին սովորական է դարձել խաղալ եզրափակչում: Բայց պետք է նշել, որ վերջին երեք դեպքերում «մեղուները» չեն կարողացել իրենց ձեռքում պահել գավաթը՝ երկու անգամ պարտվել են «Բավարիային», մեկ անգամ՝ «Վոլֆսբուրգին»: Ընդ որում, ամենացավալին հենց «Վոլֆսբուրգի» դեմ խաղն էր, քանզի դա Յուրգեն Կլոպի վերջին խաղն էր «Բորուսիայի» ղեկին, և պարտվել այդպիսի խաղում անկարելի էր: Իսկ ահա «Այնտրախտի» դեմ խաղում, որը, ամենայն հավանականությամբ, կլինի Թոմաս Տուխելի համար վերջինը «Բորուսիայում», Դորտմունդը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հաղթի, և դրա համար կան բոլոր նախադրյալները, ու դրանք գալիս են մրցակցից:

«Այնտրախտի» հայտնվելը եզրափակչում անհավանական էր: Նիկո Կովաչը՝ խորվաթ լեգենդար ֆուտբոլիստը, ով հիմա գլխավորում է «Այնտրախտը», իր տրամադրության տակ չունի այն բոլոր ֆուտբոլիստներին, ովքեր կերտել են թիմի խաղը մրցաշրջանի սկզբում: Երկրորդ հատվածում շատ-շատ ֆուտբոլիստներ վնասվածք ստացան: Վնասվածքների համաճարակով լազարեթ ուղարկվեցին Հուստին, Վալյեխոն, Ֆաբիանը, Օրդոնեսը, իսկ հետո վնասվածք ստացան Հասեբեն, Մասկարելը և թիմի լավագույն ռմբարկու Մայերը: Ինչևիցե, 5 ֆուտբոլիստ միանշանակ չեն կարողանա օգնել թիմին այսօր: Այս պահին կարող էր օգնել Գիլյերմո Վարելան, բայց ամենահիմար պատճառով խաղը բաց կթողնի, քանզի ձեռքին դաջվածք էր արել, որը բորբոքվել էր, և մարզչական շտաբը ոչ սպորտային պահվածքի պատճառով նրան հեռացրել է թիմից:

Ինչ վերաբերում է Դորտմունդին, այստեղ կան վնասվածքներ: Չկան Անդրե Շյուրլեն, Մարիո Գյոտցեն և Յուլիան Վայգլը: Մասնավորապես՝ երիտասարդ կիսապաշտպանը շատ ծանր վնասվածք է ստացել ու երկար ժամանակով չի կարողանա օգնել թիմին: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս խնդիրները չեն խանգարի «Բորուսիային» վերջապես նվաճել Գերմանիայի գավաթը, չնայած այն բանին, որ «Այնտրախտին» էլ է պետք, թիմը հնարավորություն ունի նաև հայտնվել Եվրոպայում: Եվ այսօրվա խաղի վերաբերյալ ես ավելի հստակ հաշիվ կսահմանեմ՝ 2:0 կհաղթի «Բորուսիա» Դորտմունդը: Գործակիցը 7,5 է:

Օրդինար: Պարտված
Գերմանիայի գավաթ, եզրափակիչ
22:00/27 մյս
«Այնտրախտ» Ֆրանկֆուրտ - «Բորուսիա» Դորտմունդ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ