«Այաքս» — «Չելսի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:00, 23 հկտ 2019
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Այաքս» — «Չելսի» հանդիպման վերաբերյալ:

Չեմպիոնների լիգայի այս տարվա խաղարկության ամենահավասար խմբերից մեկը H-ն է, որտեղ ընդգրկված են «Չելսին», «Այաքսը», «Վալենսիան» ու «Լիլը»։ Առաջին հայացքից ֆավորիտ կարող էին համարվել «Վալենսիան» ու «Չելսին»՝ իրենց կարգավիճակից ելնելով, իսկ «Այաքսը»՝ երկրորդ էշելոն, սակայն այն պատկերը, որը հիմա տիրում է H խմբում, խոսում է հակառակի մասին։

Ամստերդամյան ակումբը շարունակում է հիացնել ֆուտբոլային Եվրոպան, անգամ առաջատարներին վաճառելուց հետո։ Մրցաշարի մեկնարկային երկու տուրում 2 վստահ հաղթանակ։ Առհասարակ վերջին 17 խաղում հոլանդական թիմը պարտություն չի կրել՝ տանելով 13 հաղթանակ։ «Չելսիի» հետ խաղում «Այաքսը» ոչ մի կորուստ չունի։

Իսկ ահա «Չելսին» մի տեսակ վստահ չի մեկնարկել բոլոր մրցաշարերում։ Չեմպիոնների լիգայում Ֆրենկ Լեմպարդի տղաները մեկնարկել են «Լիլից» կրած ցավալի պարտությունից։ Սակայն հիմա կարծես, ամեն ինչ կարգիին է։ «Չելսին» իր ակտիվում ունի 5 անընդմեջ հաղթանակ։ «Այաքսի» հետ խաղին լոնդոնցիները ստիպված են խաղալու առանց Նգոլո Կանտեի և Ռոս Բարկլիի։

Անչափ բարդ հանդիպում է կանխատեսման տեսանկյունից։ Երկուսն էլ հավասար են, հաղթելու մեծագույն ցանկություն ունեն։ Հատկապես արդյունավետ են «Այաքսի» տղաներից Հակիմ Զիեշը։ ՉԼ վերջին խաղում հիասքանչ գոլ խփեց։ Կարծում եմ՝ այս անգամ էլ չի վրիպի։

 

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
21:00/23 հկտ
«Այաքս» - «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ