«Այաքս» – «Բենֆիկա»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:55, 15 մրտ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Այաքս» – «Բենֆիկա» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ։

«Այաքսը» մի շարք մասնագետների գնահատմամբ համարվում է այս Չեմպիոնների լիգայի թաքված ֆավորիտներից մեկը։ Մինչև վերջերս «Հրեաները» գրեթե անթերի էին գործում պաշտպանությունում, սակայն հետին գծում առկա խնդիրների պատճառով բաց թողած գոլերի քանակը կտրուկ ավելացավ։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել ներքին առաջնությունում «Գո Ըհեդ Իգլսից» կրած պարտությունը։ Դրանից հետո Էրիկ տեն Հագի տղաներն ապահովեցին իրենց տեղը Նիդերլանդների գավաթի խաղարկության եզրափակիչում, որտեղ կմրցեն ՊՍՎ-ի հետ, և 2 հաղթանակի շնորհիվ պահպանեցին առաջին տեղը ներքին առաջնության մրցաշարային աղյուսակում։

«Բենֆիկան» գործնականում չպետք է խանգարեր «Այաքսին» դիմակայության առաջին խաղում հաղթելու համար, սակայն բախտի անիվն այդ օրը պտտվեց ի վնաս հյուրերի։ Գրանցված 2։2 հաշիվն «Արծիվներին» պայքարը շարունակելու գործնական հնարավորություն ընձեռում է։ «Բենֆիկայի» մարզավիճակն էլ վատը չէր, 2 հաղթանակից հետո «Բենֆիկան» անսպասելիորեն սայթաքեց համեստ «Վիզելայի» հետ խաղում և բաց թողեց «Սպորտինգին» հավասարվելու հնարավորությունից։ «Պորտուից» 12 միավորի առավելությունը հետ բերելու մասին խոսելն այս պարագայում ավելորդ է։

Առաջիկա խաղում «Բենֆիկայի» միակ հույսը մրցակցի դարապսապահի դիրքի սարսափելի խնդիրն է։ Ստեկելենբուրգը վաղուց վնասվածք ուներ, իսկ հիմնական դարպասապահ Ռեմկո Պասվերը կոտրել է մատը և բաց կթողնի մոտ 2 ամիս։ Նշանակում է, որ տևական դադարից հետո Չեմպիոնների լիգա է վերադառնում վաղուց մոռացված ու «դավաճանի» պիտակը ստացած Անդրե Օնանան։ «Բենֆիկայի» միակ կորուստը կլինի Հարիս Սեֆերովիչը։ Սակայն նույնիսկ այսպիսի խնդիրներով «Այաքսը» տանը պարտավոր է հաղթել «Բենֆիկային»։ Գոլից խուսափել չի ստացվի, բայց հիմնական ժամանակում հաղթանակ պիտի որ գրանցվի։

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:55/15 մրտ
«Այաքս» - «Բենֆիկա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ