ԱԱ-2022. Ռուսաստան – Խորվաթիա. Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

22:45, 31 օգս 2021
Ֆուտբոլային լրագրող, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Ռուսաստան – Խորվաթիա ԱԱ-2022-ի ընտրական փուլի H խմբի 4-րդ տուրի խաղի վերաբերյալ։

Խոսում ենք Ռուսաստան – Խորվաթիա դիմակայության մասին։ Պետք է ասել, որ այնքան էլ պարզ չէ, թե ինչ տեսք ունի Ռուսաստանի հավաքականը։ Թիմը նոր կազմ և նոր գլխավոր մարզիչ ունի։ Հավանաբար, շատ փոփոխություններ կլինեն կազմում։ Կարպինը մինչև վերջ չի կողմնորոշվել, թե որ ֆուտբոլիստների վրա կարող է հույսը դնել և ինչ մարտավարություն կարելի է ընտրել այս մրցավեճի համար։

Խորվաթիան նույնպես խնդիրներ ունի։ Կարծում եմ՝ կազմը կիսով չափ կտարբերվի այն կազմից, որով խորվաթները խաղացին Իսպանիայի դեմ։ Չի լինի Մոդրիչը, առջևի գծում կբացակայեն Գուդեմիրը, Ռեբիչը, Պետկովիչը։ Պաշտպանության կենտրոնում նույնպես փոփոխություններ կլինեն։ Եզրերում նոր խաղացողներ կան, հնարավոր է, որ դաշտ դուրս գա Յուրանովիչը։

Անհասկանալի բաներ շատ կան, իսկ նման դեպքերում առաջին հերթին տուժում է թիմի հարձակողական խաղը։ Երկու կողմն էլ աշխատելու է չպարտվել։ Հյուրերի համար ոչ մի սարսափելի բան չի լինի, եթե ոչ ոքի խաղան։ Ռուսաստանի համար ևս կարևոր է չպարվելը, որպեսզի լավ տրամադրությամբ մեկնի Կիպրոս և Մալթա։

Ինձ թվում է, որ այս մրցավեճում ոչ ոքիի հավանականությունը շատ մեծ է, այդ պատճառով էլ դա կլինի իմ առաջին տարբերակը։ Չնայած նրան, որ խորվաթները խաղալու են նոր կազմով, այնուամենայնիվ, նրանց ֆուտբոլիստների միջին մակարդակն ավելի բարձր է, քան Ռուսաստանինը։ Հենց դրա համար էլ հյուրերն այս դիմակայությունում ֆավորիտն են, նրանք վերահսկելու են խաղը։

Կարծում եմ՝ շատ գոլեր չենք տեսնի։ Իմ երկրորդ տարբերակն է, որ խորվաթները չեն պարտվի, այսինքն՝ X2 և գոլերի տոտալը 3.5-ից քիչ։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022
22:45/31 օգս
Ռուսաստան – Խորվաթիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ