ԱԱ-2022. Ռուսաստան – Խորվաթիա․ կանխատեսում գոլերի տոտալի վրա

22:45, 01 սպտ 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի H խմբի 4-րդ տուրում Ռուսաստանի հավաքականը կընդունի Խորվաթիային։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում ռուսները նվազագույնը մեկ գոլ կխփեն։

Մրցելու են խմբի առաջատարները, որոնք երեք տուրից հետո վեցական միավոր են վաստակել։ Ռուսաստանի հավաքականում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել։ Մարզչական, բժշկական շտաբերում, ադմինիստրատիվ կազմում և ամենակարևորը՝ ֆուտբոլիստների ցանկում։ Բացակայում են նախորդ տարիներին Ռուսաստանի հավաքականի երկու փորձառու ֆուտբոլիստներ Արտեմ Ձյուբան և Յուրի Ժիրկովը։ Վերջինիս վերաբերյալ կարելի է հասկանալ, բացի նրանից, որ Ժիրկովը վնասվածք ունի, նա արդեն 37 տարեկան է և ժամանակն է, որ ավարտի ելույթները հավաքականի կազմում։ Արտյոմ Ձյուբան չի հրավիրվել վատ մարզավիճակի պատճառով։

Ռուսաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը ավելի շատ հարձակողական որակներով ֆուտբոլիստներ է հրավիրել այս խաղերին։ Ռուսական մամուլում լուրեր են շրջանառվում, որ թիմի հարձակման քառյակում կարող են ընդգրկվել Ալեքսանդր Գոլովինը, Ալեքսեյ Միրանչուկը, Արսեն Զախարյանը և նույնիսկ Կոնստանտին Տյուկավինը։ Վերջինիս պարագայում փոքր-ինչ ռիկային կլինի։ Ամեն դեպքում, Կարպինը, ի տարբերություն Չերչեսովի, ավելի հարձակողական կազմ դուրս կբերի դաշտ։

Խորվաթիայի հավաքականը մեծ կորուստ ունի։ Այս խաղին չի մասնակցելու «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։ Խորվաթներն այլևս չունեն այն հավաքականը, որը խաղում էր ԱԱ-2018-ի եզրափակչում։ Չկան Ռակիտիչը, Մանջուկիչը, հիմա էլ՝ Մոդրիչը․․․․

Ռուսները խաղալու են սեփական հարկի տակ և այսօր պաշտոնապես հաստատվեց, որ խաղին 4 հազարի փոխարեն կթույլատրվի 20 հազար երկրպագուն։ Կարծում եմ՝ այսպիսի աջակցության պայմաններում, ռուսները կարող են հաջողության հասնել՝ հաշվի առնելով, որ Խորվաթիան այդքան էլ լավ ելույթներ չի ունենում վերջին շրջանում։ Եվրո-2020-ում խորվաթների ցուցադրած խաղը չտպավորեց։

Ընտրում եմ՝ Ռուսաստանի գոլերի տոտալը 1-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․90 գործակիցը։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
22:45/1 սպտ
Ռուսաստան – Խորվաթիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ