ԱԱ-2022. Կիպրոս – Ռուսաստան. կանխատեսում

20:00, 04 սպտ 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի H խմբի 5-րդ տուրում Կիպրոսի հավաքականը կընդունի Ռուսաստանին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն հյուրերը։

Կիպրոսի հավաքականն անակնկալ պարտություն կրեց Մալթայից՝ 0։3։ Կիպրոսցիները խաղի 40-րդ րոպեից մնացել էին 10 հոգով։ Սակայն, նույնիսկ այդ դեպքում, Մալթային պարտվել այդպիսի հաշվով, մեղմ ասած, ամոթալի է։

Ռուսաստանի հավաքականը գոլազուրկ ոչ ոքի խաղաց Խորվաթիայի հետ։ Որքան էլ ռուսները դժգոհեն, բայց թիմի համար սա դրական արդյունք էր։ Հիմա պետք է հաղթել Կիպրոսին, իսկ դրա համար Վալերի Կարպինի գլխավորած թիմն ունի բոլոր հնարավորությունները։ Կարգով գերազանցում է մրցակցին և անգամ Կիպրոսի հարկի տակ խաղալը, խնդիրներ չպետք է առաջացնի նրանց համար։

Կարծում եմ՝ այս խաղում Կարպինն ավելի հարձակողական կազմ դուրս կբերի խաղադաշտ և արդեն մեկնարկային րոպեներից դաշտում կտեսնենք Ֆյոդոր Սմոլովին, որը, չնայած փայլուն մարզավիճակին, Խորվաթիայի դեմ հանդիպմանը դաշտ դուրս չեկավ։

Ենթադրում եմ, որ ռուսները կարող են անառիկ պահել սեփական դարպասը, սակայն Մալթայից կրած պարտությունից հետո Կիպրոսը կարող է շատ անկանխատեսելի լինել։ Այդ պատճառով էլ չեմ ուզում ռիսկի դիմել։ Ընտրում եմ՝ Ռուսաստանի հավաքականի հաղթանակ և հանդիպման գոլերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․74 գործակիցը։ Հավատում եմ, որ ռուսները կհաղթեն։ Ավելի շատ հակված եմ 0։2 հաշվին, սակայն, եթե կիպրոսցիները գոլ խփեն, Ռուսաստանը կարող է հաղթել նաև 2։1 կամ 3։1 հաշվով։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022
20:00/4 սպտ
Կիպրոս – Ռուսաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ