ԱԱ-2022. Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան. Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

22:45, 02 սպտ 2021
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի 4-րդ տուրի խաղի վերաբերյալ։

Հայաստանի հավաքականը որակավորման մրցաշարը սկսեց 3 անընդմեջ հաղթանակով։ Տղաները մեկ շնչով անցկացրին գարնանային հատվածը։ Խոակին Կապառոսի կոլեկտիվի համար ամենաբարդը սկսում է սեպտեմբերի 2-ից։ Մեր թիմն աշնանային հատվածը սկսում է հյուսիսմակեդոնացիների հետ արտագնա խաղով։

Հայաստանի հավաքականը լուրջ կորուստներ ունի։ Որակազրկման պատճառով դաշտ դուրս չեն գալու Վարազդատ Հարոյանը, Տիգրան Բարսեղյանն ու Խորեն Բայրամյանը։ Փոխարենը վերադարձել է մեր անվիճելի առաջատար և ավագ Հենրիխ Մխիթարյանը։

Դժվար է ասել, թե մրցաշրջանի մեկնարկում ինչ տեսք կունենա մեր թիմը։ Խմբի անվիճելի ֆավորիտը Գերմանիան է, բայց երկրորդ տեղի համար պայքարն իրատեսական է։ Դրա համար հարկավոր է դրսում գոնե չպարտվել Հյուսիսային Մակեդոնիային, որի հետ միշտ էլ բարդ է խաղալը։ Մեր մրցակիցը մասնակցեց Եվրոյին, բայց դա, մեծ հաշվով, ոչինչ չի նշանակում։ Հյուսիսմակեդոնացիների կազմում այլևս չկա Գորան Պանդևը, փոխվել է նաև գլխավոր մարզիչը։ Փաստացի նոր թիմ է ձևավորվում, այնպես որ, անհասկանալի է, թե ինչ կարելի է սպասել տանտերերից։

Մեկնարկային 3 հաղթանակները Կապառոսը տարել է առանց Մխիթարյանի, այժմ պարզ չէ, թե ինչ մարտավարությամբ է խաղալու մեր մարզիչը։ Ամեն դեպքում, թիմն արդեն զգացել է հաղթանակի համը, իսկ ամենակարևորն այն է, որ ուրույն ձեռագիր ունի ու գերմոտիվածված է գործում։ Կարծում եմ՝ Սկոպյեում թեժ պայքար է լինելու։ Ընտրում եմ Հայաստանի հավաքականն առնվազն չի պարտվի (x2) խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2.06 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022
22:45/2 սպտ
Հյուսիսային Մակեդոնիա – Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ