ԱԱ-2022. Գերմանիա – Հայաստան. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 05 սպտ 2021
Խաղում է
Setanta Sports հեռուստաընկերության մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Գերմանիա – Հայաստան ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի խմբային փուլի 4-րդ տուրից հետո Խոակին Կապառոսի տղաները շարունակում են գլխավորել իրենց խմբի մրցաշարային աղյուսակը։ Ցավոք, մեր թիմը չկարողացավ արտագնա հաղթանակ տանել Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու նկատմամբ։ Այս ոչ ոքին կարող է լրջորեն փոխել ուժերի հարաբերակցությունը միջազգային այս դադարից հետո։ Գերմանիայի հետ արտագնա խաղում բարդ է լինելու միավոր վաստակելը։

Հայաստանի հավաքականը Սկոպյեում հանդես եկավ իր հնարավորություններից ցածր՝ իր կամքին հակառակ։ Խոտածածկի որակը սարսափելի էր։ Հայ ֆուտբոլիստները 1 միավորը բառի ամենաուղիղ իմաստով փորել-հանել են խոտածածկի տակից։ Գերմանիայի հետ խաղին Կապառոսը չի ունենալու կադրային խնդիրներ։ Վարազդատ Հարոյանը, Տիգրան Բարսեղյանը և Խորեն Բայրամյանը կվերադառնան որակազրկումից հետո ու պատրաստ կլինեն դաշտ դուրս գալ։ Վնասվածքներ ու այլ որակազրկումներ մեր թիմը չունի։

Գերմանիայի հավաքականն այս պահին կերպարանափոխվում է։ Յոահիմ Լյովից հետո Բունդեսթիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է Հանսի Ֆլիկը։ Երիտասարդ մասնագետը Լիխտենշտեյնի հետ հաղթական (2:0) հանդիպմանը մեկնարկային կազմում տեղ էր հատկացրել մի շարք երիտասարդների՝ Ջամալ Մուսիալային ու Ռիդլե Բակուին։ Դաշտ էին դուրս եկել նաև Տիլո Կերերն ու Բրենդ Լենոն։ Հայերի հետ խաղում հիմնական դարպասապահը կլինի, իհարկե, Մանուել Նոյերը։ Չի բացառվում, որ մեկնարկում մենք կտեսնենք նաև Մարկո Ռոյսին։

Ենթադրում եմ, որ մեր թիմին բարդագույն փորձություն է սպասվում։ Չեմ բացառում, որ Հայաստանի հավաքականը կկրի առաջին պարտությունը. դրանից ոչ ոք ապահովագրված չէ։ Սակայն, վերջին շրջանում մեր տղաները ցույց են տվել, որ չեն վախենում որևէ մրցակցից։ Կլինեմ համարձակ ու կկատարեմ «հայուգեն» կանխատեսում, ըստ որի՝ մեր թիմը չի պարտվի։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022 ընտրական մրցաշար
22:45/5 սպտ
Գերմանիա - Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ