ԱԱ-2022․ Իսլանդիա – Գերմանիա․ կանխատեսում

22:45, 08 սպտ 2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի 6-րդ տուրում Իսլանդիայի հավաքականը կընդունի գերմանացիներին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ Հայաստանի հավաքականի մրցակիցների խաղը գոլառատ կստացվի։

Գերմանիան 6։0 հաշվով հաղթեց Հայաստանին և բարձրացավ առաջին տեղ։ Իսլանդացիներն էլ նախորդ տուրում կամային հատկանիշներ դրսևորեցին և 0։2 հաշվից հետո հանդիպման վերջնամասում 2 գոլ խփեցին մակեդոնացիներին։ Այս խաղի ոչ ոքին ձեռնտու էր Հայաստանի հավաքականին։ Այնուամենայնիվ, հիմա խմբում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ նույնիսկ Իսլանդիան երկրորդ տեղի շանս ունի։

Իսկ դա նշանակում է, որ իսլանդացիները սեփական հարկի տակ կփորձեն կռիվ տալ Գերմանիայի հավաքականին։ Այլ հարց է, որ դժվար թե ստացվի՝ հաշվի առնելով, թե որքան ուժեղ է Հանսի Ֆլիկի Գերմանիան։ Անգամ, եթե իսլանդացիները գոլ խփեն, ինչը քիչ, բայց հավանական է, գերմանացիները, մեղմ ասած, կզայրանան։

Իսլանդիան այլևս 2016 թվականի ամուր հավաքականը չէ։ Բացակայում է թիմի աստղ Գիլֆի Սիգուրդսոնը։ Ամեն դեպքում, այս խաղից գոլեր եմ սպասում։ Գերմանիայի հավաքականը փորձելու է շարունակել հաղթարշավը, և դա անել հնարավորինս շատ գոլեր խփելով։

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․57 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022
22:45/8 սպտ
Իսլանդիա – Գերմանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ