Նովակ Ջոկովիչ – Ռաֆայել Նադալ․ Ո՞վ կհաղթի տիտանների պայքարում

13:00, 31 մյս 2022
Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչն ուժերը կչափի մրցաշարի գործող հաղթող, համաշխարհային դասակարգման 5-րդ համար, իսպանացի Ռաֆայել Նադալի հետ։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել մրցախաղի վերաբերյալ։

Նովակ Ջոկովիչ

«Ռոլան Գարոսում» Ջոկովիչը կարողացավ բոլոր՝ 4 հաղթանակները տանել 3 սեթում։ Սերբ թենիսիստը խաղարկումների ժամանակ վստահ է գործում հետին գծի մոտ և լավ է պատրաստված ֆիզիկապես։ Սակայն նրան ոչ միշտ է հաջողվում անցկացնել հզոր գրոհներ։ Ամեն դեպքում, հետին գծի վրա նրան հաղթելը շատ բարդ խնդիր է։

Ռաֆայել Նադալ

3 վստահ հաղթանակներից հետո իսպանացին դժվարությամբ առավելության հասավ Ֆելիքս Օժե-Ալյասիմի (3:6, 6:3, 6:2, 3:6, 6:3) նկատմամբ։ Նադալը հասկանում է, որ մրցախաղի ավարտի ձգձգումը նրա շահերից չի բխում, քանի որ վերջին շրջանում նա ունի առոջղական խնդիրներ։ Նա փորձում է խաղալ հնարավորինս ագրեսիվ։

Դիմակայությունների պատմությունը

Մինչև օրս թենիսիստները հանդիպել են 58 անգամ։ Այդ մրցախաղերում 30 հաղթանակ տարել է Ջոկովիչը, 28 անգամ էլ հաջողությունն ուղեկցել է Նադալին։

Ելքի վերաբերյալ խաղադրույքներ

Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են առաջին ռակետին, որի հաղթանակը գնահատվում է 1,45 գործակցով։ Նադալի հաղթանակը ստացել է 3,06 գործակից։ Հաշվի առնելով, թե ինչպիսի հեշտ ճանապարհ է անցել Ջոկովիչը, նրա հաղթանակն ավելի հավանական է։

Կանխատեսում և խաղադրույք

«Ռոլան Գարոսում» Նադալն իդեալական չէ, սակայն նրա՝ դոմինանտ լինելու ծգտումը զարմացնում է։ Խնդիրն այն է, որ իսպանացու համար բարդ է լինելու հաղթահարել մրցակցի պաշտպանությունը։ Հաշվի առնելով դա՝ իսպանացին առավելագույնը կարող է հաղթել մեկ սեթ։ Այդ պատճառով նպատակահարմար է ընտրել գեյմերի տոտալը 39-ից քիչ խաղադրույքը։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Վերադարձ
«Ռոլան Գարոս»
13:00/31 մյս
Նովակ Ջոկովիչ - Ռաֆայել Նադալ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ