Տարօրինակ խաղեր. մարտի 14 — 20

Արտյոմ Հարությունյան

«Բուքմեյքերների Ռեյտինգը» շարունակում է հրապարակել բուքմեյքերական ընկերության կողմից կասկածելի համարված խաղերը եւ խաղադրույքները: Այս նյութում ներկայացված են մարտի 14-ից 20-ը կայացած տարօրինակ խաղերը: Խորհուրդ ենք տալիս երկար մտածել այս թիմերի կամ մարզիկների մասնակցությամբ խաղերի վրա խաղադրույք կատարելիս:

Տարօրինակ խաղեր. մարտի 14-20

Տարօրինակ խաղեր. մարտի 14-20

VBet ԲԿ-ի տեղեկատվության համաձայն.

Թենիս

1. Յալովից Մ. — Ֆիլին Պ.
14.03.2016
ITF Բաքու/ԱԴՐ (տղմ.)

Մարեկ Յալովիցը հաղթել էր Պավել Ֆիլինին 6:1, 6:0 հաշվով, բայց բուքմեյքերի թրեյդերները բավական շատ կասկածելի խաղադրույքներ են հայտնաբերել առաջին սեթում Յալովիցի (-2.5) ֆորայով, երկրորդում (-3.5) ֆորայով հաղթանակի, ինչպես նաեւ երկրորդ սեթում տոտալ 7.5, 8.5 եւ 9.5-ից քիչ գեյմի վրա:

2. Նասո Դ. — Դելլիեն Յու.
14.03.2016
ITF Ռոսարիո/ԱՐԳ (տղմ.)

Ջանլուկա Նասոն առավելության էր հասել Յուգո Դելլիենի նկատմամբ (6:2, 6:3): Ամենասովորական հաշիվը թենիսի համար, բայց եւ այստեղ մասնագետները արձանագրել են մի քանի տարօրինակ խաղադրույք: Կասկածանք են առաջացրել երկու սեթում Նասոյի հաղթանակի, ինչպես նաեւ երկրորդ խաղափուլի վեցերորդ գեյմում նրա առավելության վրա:

3. Ժեննարո Դ./Պինի Ս. Է. — Արանդա Հ./Արանդա Պ. 
15.03.2016
ITF Ռոսարիո/ԱՐԳ (տղմ.) (զույգեր)

Խուանը եւ Պեդրո Արանդան երեք սեթում կարողացել են կոտրել մրցակից զույգի դիմադրությունը (2:6, 6:3, 10:6), բայց թրեյդերներին կասկածելի են թվացել երկրորդ սեթում Ժեննարո/Պինի զույգի հաղթանակի, ինչպես նաեւ այդ առավելությունը գեյմերի (-1.5) ֆորայով ձեւակերպելու վրա կատարված խաղադրույքները:

4. Մորդերգեր Յա. — Դորոշինա Օ.
15.03.2016
ITF Անթալիա/ԹՈՒՐ (կնք.)

Օլգա Դորոշինան բավական հանգիստ հաղթել էր Յան Մորդերգերին 6:3, 6:2 հաշվով: Թրեյդերներին տարօրինակ է թվացել առաջին սեթի չորրորդ գեյմում եւ երկրորդի երրորդ գեյմում Մորդերգերի հաղթանակի վրա կատարված խաղադրույքները:

5. Կապշայ Վ./Քեննել Կ. — Կոմարդինա Ա./Սիզիկովա Յա. 
19.03.2016
ITF Շարմ-էլ-Շեյխ/ԵԳՊ (կնք.) (զույգեր)

Ռուսական զույգը եզրափակիչ խաղում հաղթել էր 3:6, 6:3, 10:6 հաշվով, բայց կասկածի տակ են հայտնվել ոչ միայն երկրորդ խաղափուլի երկրորդ գեյմում ռուսների հաղթանակի, այլեւ ողջ սեթում նրանց առավելության վրա կատարված խաղադրույքները:

6. Լազով Ա./Շմիդ Կ. — Ինզերիլլո Ժ./Վիբեր Ֆ-Ա.
19.03.2016
ITF Անթալիա/ԹՈՒՐ (տղմ.) (զույգեր)

Ալեքսանդր Լազովը եւ Միխալ Շմիդը մրցաշարի եզրափակչում երկու սեթում հաղթել էին Ժերոմ Ինզերիլլո/Ֆրանսուա-Արթուր Վիբեր զույգին (6:4, 6:1): Թրեյդերների կասկածանքն առաջացրել են երկրորդ սեթում տոտալ 7.5 գեյմից քիչ գրանցվելու վրա կատարված խաղադրույքները:

7. Գոնսալես Ս./Պավիչ Մ. — Ջումխուր Դ./Նեիշ Ֆ. 
20.03.2016
ATP Challenger Գվադալարախա/ՄԵՔ (տղմ.) (զույգեր)

Սանտյագո Գոնսալեսը եւ Մատե Պավիչը եզրափակիչ խաղում երկու սեթում առավելության հասան Դամիր Ջումխուրի եւ Ֆաբրիցիո Նեիշի նկատմամբ (6:3, 6:3): Կասկածանքներ են առաջացրել առաջին զույգի սեթերով 2:0 հաղթանակի, ինչպես նաեւ առաջին սեթում գեյմերի (-1.5) ֆորայով հաղթանակի վրա կատարված խաղադրույքները:

Մենք հրապարակում ենք նաեւ մեկ խաղ, որը կայացել է նախանցյալ շաբաթ: Այդ մասին «Բուքմեյքերների Ռեյտինգը» հավելյալ տեղեկատվություններ է ստացել նախորդ նյութը հրապարակելուց հետո:

8. Բրկիչ Տ. — Ջանաշիա Շ.
13.03.2016
ATP Challenger Կազան/ՌՈՒՍ (տղմ.)

Թոմիսլավ Բրկիչին հաջողվել էր Շալվ Ջանաշիային հաղթել 6:3, 6:0 հաշվով: Թրեյդերներին տարօրինակ են թվացել առաջին խաղափուլի հինգերորդ գեյմում, երկրորդի երկրորդ եւ չորրորդ գեյմերում, ինչպես նաեւ առաջին սեթում տոտալ 9.5-ից քիչ գեյմի եւ նույն խաղափուլում Բրկիչի՝ գեյմերի (-2.5) ֆորայով հաղթանակի վրա կատարված խաղադրույքները:

Վոլեյբոլ

1. «ТНК Казхром» — ВК «Тараз» «ՏՆԿ Կազխրոմ» — ՎԱ «Տարազ»
18.03.2016
Ղազախստան, Ազգային առաջնություն

Թրեյդերների կասկածանքն են առաջացրել տանտերերի 3:0 սեթերի հաշվով հաղթանակի վրա կատարված խաղադրույքները:

2. ВК «Динамо» Казыгурт — ВК «Тараз» ՎԱ «Դինամո» Կազիգուրտ — ՎԱ «Տարազ»
19.03.2016
Ղազախստան, Ազգային առաջնություն

ՎԱ «Տարազի» մասնակցությամբ խաղը երկու օրվա ընթացքում երկորորդ անգամ նշանավորվել է տարօրինակ խաղադրույքով: Այս անգամ կասկածանքի տակ են հայտնվել հյուրերի 3:1 սեթերի հաշվով հաղթանակի վրա դրված խաղադրույքները:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Գրանցում
Գրանցում
Մուտք գործել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը: