Պրեմիեր լիգայի 2020/21 առաջնության խաղերը կարող են անցկացվել առանց հանդիսականների
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը՝ ակումբները նախապատրաստվում են նման տարբերակի և ուսումնասիրում այդպիսի որոշման հնարավոր հետևանքները:
Պրեմիեր լիգայի ակումբները սպասում են, որ ֆուտբոլն իր բնականոն վիճակին կվերադառնա միայն կորոնավիրուսային պատվաստանյութի ի հայտ գալուց հետո: Sky Sports-ը հղում է կատարում մասնագետներին, որոնք հավաստիացնում են, որ այն չի ստեղծվի 2021 թվականի կեսերից շուտ:
Առաջնությանը մասնակցող ակումբներն արդեն հիմա, հասկանալով, որ եկամուտների անկումն անխուսափելի է, մտածում են տրանսֆերային պատուհանի ժամանակ նորեկներ հրավիրելու համար հնարավորինս քիչ գումար ծախսելու ուղղությամբ:
Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունը կորոնավիրուսի պատճառով ընդհատված է մարտից 13-ից: Բոլոր ակումբները պատրաստակամություն են հայտնել ավարտին հասցնելու մրցաշրջանը, երբ անվտանգության բավարար երաշխիքներ կլինեն:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: