Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Խաղադրույք կատարողների մեծ մասը հավատում է, որ Ռոնալդուն կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

Բուքմեյքերների Ռեյտինգ
Էրիկ Տեն Հաագի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո պորտուգալացու ապագան անգլիական թիմում անորոշ է:

r
Կրիշտիանու Ռոնալդուի՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» հնարավոր հեռանալու մասին խոսակցությունները չեն դադարում։ Չնայած նրան, որ բրիտանական լրատվամիջոցները հայտնում են Ռոնալդուի թիմում մնալու մասին, բուքմեյքերները գործակիցներ են սահմանել ֆուտբոլիստի այլ ակումբ տեղափոխվելու վերաբերյալ։

Ավելի վաղ The Sun-ը հայտնել էր, որ 37-ամյա պորտուգալացին թիմակիցներին ասել է, որ չի ծրագրում սեփական ցանկությամբ հեռանալ թիմից։

«Հավատում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կվերադառնա այնտեղ, որտեղ արժանի է լինել: Երբեմն դա ժամանակ է պահանջում, բայց ես դեռ հավատում եմ»,- ասել է Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» մամուլի ծառայությանը:

Oddschecker-ի համաձայն՝ 37-ամյա պորտուգալացու համար պայքարում գլխավոր ֆավորիտը Լիսաբոնի «Սպորտինգն» է։ Այն, որ Ռոնալդուն կվերադառնա իր կարիերայի առաջին ակումբ, հավատում է խաղադրույք կատարողների 24,24 տոկոսը:

Երկրորդ հավանական տարբերակը ՊՍԺ-ն է։ Խաղարդույք կատարողների 20,20 տոկոսը ընտրել է այդ տարբերակը: Ավելի վաղ, El Nacional պարբերականը հայտնել էր, որ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին վաղուց է երազում Ռոնալդուին իր թիմում տեսնելու մասին ու բացառված չէ, որ պորտուգալացին կհայտնվի փարիզյան ակումբում:

Ռոնալդուի՝ Մադրիդի «Ռեալ» վերադարձին հավատում են խաղադրույք կատարողների 18,18 տոկոսը։ Ռոնալդուն «Ռեալում» հանդես է եկել 2009-ից 2018 թվականներին։ Իսպանական թիմի կազմում նա նվաճել է 15 տիտղոս, չորս անգամ արժանացել «Ոսկե գնդակին»։

Պորտուգալացու կարիերան շարունակելու ավելի քիչ հավանական տարբերակներն են Մյունխենի «Բավարիան» և Թուրինի«Յուվենտուսը»: Ֆուտբոլիստի մյունխենյան թիմ տեղափոխությանը հավատում է խաղադրույք կատարողների 11,11, իսկ թուրինյան ակումբ վերադառնալուն՝  7,07 տոկոսը:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձավ Թուրինի «Յուվենտուսից» 2021 թվականին: Ավելի վաղ նա անգլիական թիմում խաղացել էր 2003-2009 թվականներին:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք