Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Ֆենթեզի-սպորտը կօգնի Tabcorp բուքմեյքերին մրցակիցների դեմ պայքարում

Ազատ Շահբազյան
Ավստրալական բուքմեյքերական շուկայի գիգանտ Tabcorp-ը բոլոր շանսերն ունի շուտով նոր ուղղություն՝ ամենօրյա ֆենթեզի-սպորտ բացելու: Տեղական շուկայում բրիտանական բուքմեյքերների կողմից մրցակցության մեծացումը Tabcorp-ին ուղղորդում է ֆենթեզի-սպորտի զարգացմանը, հաղորդում է The Sydney Morning Herald-ը:
Ֆենթեզի-սպորտը կօգնի Tabcorp-ին ավելացնել հաճախորդների թիվը

Ֆենթեզի-սպորտը կօգնի Tabcorp-ին ավելացնել հաճախորդների թիվը

Նման կարծիք են հայտնել Morgan Stanley ֆինանսախորհրդատվական ընկերության մասնագետները: Ըստ նրանց՝ ֆենթեզի-սպորտը ավստրալական ազարտային խաղերի օպերատորի առաջընթացի լավ միջոց է:

Միևնույն ժամանակ Morgan Stanley-ը նվազեցրեց Tabcorp-ի եկամուտի կանխատեսումները՝ հիմնվելով William Hill, Ladbrokes,Paddy Power, Bet365 բուքմեյքերների ավստրալական շուկա ժամանելուց հետո մրցակցության աճի վրա:
Morgan Stanley-ը 2018 թվականի համար Tabcorp-ի առցանց սպորտային խաղադրույքների մինչև 23% անկում է կանխատեսել: Համեմատության համար նշենք, որ 2010 թվականին գեմբլինգ-օպերատորը շուկայում զբաղեցրել է օնլայն-բեթթինգի 30%-ը:

«Եթե Tabcorp-ը ֆենթեզի-սպորտի սեփական կայք գործարկի, ապա կարող է հաճախորդներ մեծացնելու լրացուցիչ միջոց ստանալ», — հայտարարել է Morgan Stanley-ի վերլուծաբան Մարկ Գուդրիջը:

Tabcorp-ի նոր արտադրանքի զարգացման գործընկերը բրիտանական News UK մեդիա-հոլդինգն է (հանրահայտ The Sun, The Times և Sunday Times պարբերականների ղեկավարը), որի հետ գեմբլինգ-օպերատորը Բրիտանիայում վերջերս գործարկեց Sun Bets օնլայն-բուքմեյքերը:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք