Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Հայաստանի լրագրողների թիմը` Եգիպտոսի ֆուտբոլային մրցաշարի հաղթող

Բուքմեյքերների Ռեյտինգ
Նախորդ 2 մրցաշարերում Հայաստանի թիմը գրավել էր երկրորդ տեղը։

276190235_1418644325256884_344985627644806376_nՀայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը նվաճել է Եգիպտոսի Հուրգադա քաղաքում ավարտված Լրատվամիջոցների եւ լրագրողների 10-րդ միջազգային մրցաշարի հաղթողի կոչումը։

Մրցաշարին մասնակցում էին 10 թիմեր, հինգը՝ Եգիպտոսից, եւս հինգը՝ արտերկրից, այդ թվում՝ Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Սենեգալը եւ Ռումինիան։ Անցկացրած 5 խաղերում հայ լրագրողները տարել են 4 հաղթանակ եւ կրել մեկ պարտություն։ Երկրորդ տեղը գրավել է Ալեքսանդրիա քաղաքի մարզական լրագրողների թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Մոլդովայի հավաքականը։

Հայաստանի թիմի գրանցած արդյունքները․

Խմբային փուլ

Հայաստան – Ռումինիա՝ 3։0

Հուրգադա – Հայաստան՝ 5։3

Քառորդ եզրափակիչ

Հայաստան – Հուգադա Մարին Սպորտ՝ 5։2

Կիսաեզրափակիչ

Մոլդովա – Հայաստան՝ 3։5

Եզրափակիչ

Հայաստան – Ալեքսանդրիա Սպորտինգ Մեդիա՝ 2։0

Մրցաշարի լավագույն դարպասապահ է ճանաչվել Բագրատ Կազումյանը։ Հայաստանի թիմի մասնակցությունը հնարավոր է դարձել TotoGaming ընկերության աջակցության շնորհիվ։

«Մենք երկար էինք գալիս դեպի մեր առաջին հաղթանակը միջազգային մրցաշարերում, վերջին տարիներին մշտապես կամ երրորդն էինք, կամ երկրորդը։ Եվ ահա՝ եկավ ժամանակը վայելելու հաղթանակի բերկրանքը։ Հատկապես հաճելի է, որ վերջապես հաջողվեց հաղթել մեր մշտական ախոյաններին՝ Մոլդովայի թիմին, որին մինչև այդ միշտ պարտվել էինք։ Այդ կիսաեզրափակիչ խաղը մրցաշարի զարդն էր։ Միայն այդ հաղթանակից հետո հավատացինք, որ կարող ենք գրավել առաջին տեղը։ Եզրափակիչում շատ խիստ խաղացինք պաշտպանության գոտում, մրցակիցը գեթ մեկ հնարավորություն էլ չունեցավ մեր դարպասի մոտ, իսկ ահա մենք ինքներս հմտորեն օգտվեցինք ստեղծած հնարավորություններից։ Այս հաղթանակը կարեւոր է նաեւ մեր երկրի ճանաչելիության բարձրացման առումով, քանզի մրցաշարը լուսաբանվում էր տեղական մի շարք լրատվամիջոցներով եւ սոցիալական մեդիաներով»,- ասել է Հայաստանի լրագրողների հավաքականի ավագ, «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը։

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Մրցույթ․ Նորվեգիա – Հայաստան․ Գուշակե՛ք հաշիվը և շահեք 10 000 դրամ

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք