Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Արթուր Գալոյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում

Բուքմեյքերների Ռեյտինգ
Ֆուտբոլի Ազգային լիգայի 31–րդ տուրից հետո «Վելեսը» 46 միավորով 10–րդն է։

gal
Ռուսական «Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, ինչը նրան թույլ կտա հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում:
Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Այս օրերին 22-ամյա ֆուտբոլիստը Երևանում է: Այսօր Գալոյանը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ: Հանդիպումից հետո ֆուտբոլիստն առաջին հարցազրույցն է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին.

«Շատ դրական տպավորություններ ունեմ: Առաջին անգամ եմ Հայաստանում: Ինձ շատ լավ ընդունեցին: Այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս: Ես պատրաստ եմ նույն խանդավառությամբ աշխատել, որպեսզի ամռանը, եթե մարզիչն ինձ հրավիրի, միանամ հավաքականին: Դիտել եմ հավաքականի հանդիպումներն աշնանը, ինչպես նաև վերջին ընկերական հանդիպումները: Խաղադաշտում հանդիպել եմ Էդուարդ Սպերցյանին, ինչպես նաև Արտյոմ Ավանեսյանին, ում ճանաչում եմ դեռ դպրոցից: Մյուս տղաների հետ անձամբ ծանոթ չեմ: Ինձ ամենալավը զգում եմ կենտրոնում, բայց կախված մարզչի առաջադրանքից՝ կարող եմ խաղալ ինչպես ձախից, այնպես էլ աջից, կամ նույնիսկ երկրորդ հարձակվողի դիրքում: Առայժմ ամաչում եմ շատ խոսել հայերեն, որովհետև կարող է ինչ-որ բաներ խառնեմ: Կարծում եմ՝ ընթացքում կսովորեմ հայերեն և երկրպագուներին կդիմեմ հայերենով: Ես կաշխատեմ, որպեսզի արդարացնեմ մարզչական շտաբի և ֆեդերացիայի վստահությունը»:

Արթուր Գալոյանը ծնվել է 1999 թվականի հունիսի 25-ին՝ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։ Ֆուտբոլային ուղին սկսել է ռուսական «Տորպեդոյի» դպրոցում։ Հենց «Տորպեդոյում» էլ կայացել է Արթուրի նորամուտը պրոֆեսիոնալ ֆուտբոլում։

Գալոյանը 2020 թվականին «Տորպեդոյից» տեղափոխվել է Ռուսաստանի ՖԱԼ-ը ներկայացնող «Վելես» ակումբ, որտեղ հանդես է գալիս մինչ օրս։

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք