vivaro-logo
Անցնել կայք
vivaro-logo
Անցնել կայք

ՀՀ իշխանությունները 1 մլն դրամից ավել խաղադրույք կատարողների տվյալների բազա կստեղծեն

Հայաստանի կառավարությունը որոշել է տվյալների բազա ստեղծել այն խաղացողների վերաբերյալ, որոնք ավելի քան 1 մլն դրամի խաղադրույք են կատարում: Տվյալ որոշումն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից:

Կառավարությունը կհետեւի խոշոր գումարներ խաղադրույք կատարողներին

Կառավարությունը հերթական նիստում ընդունել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանի նախագիծը, որով կստեղծվի և կպահպանվի շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչների կողմից մեկ միլիոն դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման տվյալների բազա։

Նշվում է, որ այն նպատակ ունի կարգավորել գեմբլինգի բնագավառը, բարձրացնել վերահսկողության արդյունավետությունը, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մեխանիզմների ներդրումը:

Այս նախագիծը որոշման ներկայացվել էր կենտրոնական բանկ, կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խումբ, տնտեսական զարգացման և ներդրումների, արդարադատության նախարարություններ, պետական եկամուտների կոմիտե: Պետական այս կառույցներից դիտողություններ և առարկություններ չեն եղել։

Այն ուժի մեջ կմտնի սույն թվականի հունիսի մեկից:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ 0
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Գրանցում
Գրանցում
Մուտք գործել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը: