Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում
Այսօր՝ ապրիլի 9-ին ՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների վարկանիշային աղյուսակը: Հայաստանի հավաքականը, որը զբաղեցնում էր 102-րդ հորիզոնականը, պահպանել է դիրքն աղյուսակում:
Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված հետաձգվեցին մի շարք միջազգային հանդիպումներ, այդ թվում նաև՝ ընկերական խաղերն ու Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի հանդիպումները, այդ պատճառով էլ աղյուսակում զգալի փոփոխություններ չեն եղել:
ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
- Բելգիա
- Ֆրանսիա
- Բրազիլիա
- Անգլիա
- Ուրուգվայ
- Խորվաթիա
- Պորտուգալիա
- Իսպանիա
- Արգենտինա
- Կոլումբիա
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: