Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Էքսպրեսներ

Բուքմեյքերների Ռեյտինգ
Էքսպրեսները խաղադրույքների ամենատարածված տեսակն է՝ հատկապես ֆուտբոլասերների շրջանում, ովքեր ցանկանում են հետաքրքրությամբ հետեւել հանգստյան օրերին կայացող ֆուտբոլային հանդիպումներին: 

5.1. Ինչպե՞ս է դա աշխատում

Էքսպրեսը կազմված է մեկ խաղադրույքում ներառված երկու կամ ավելի իրադարձություններից: Իրադարձության քանակը կարող է անսահմանափակ լինել: Բայց որպես կանոն, բուքմեյքերները լիմիտ են սահմանում՝ եւ՛ խաղադրույքների քանակի, եւ՛ վերջնական գործակցի (եւ՛ պոտենցիալ շահույթի արժեքի) վերաբերյալ:

Երկու իրադարձությունից կազմված էքսպրեսը անվանվում է «կրկնակի», իսկ երեք իրադարձությունից կազմված էքսպրեսը՝ «եռակի»:

5.2. Ինչպե՞ս է հաշվվում ընդհանուր գործակիցը

Էքսպրեսի ընդհանուր գործակիցը հաշվվում է ներառված բոլոր իրադարձությունների գործակիցների արտադրյալով: Օրինակ, եթե «կրկնակի» էքսպրեսի համար ընտրել եք 2.00 եւ 1.70 գործակիցներով իրադարձություններ, ապա ընդհանուր գործակիցը կկազմի 3.40:

Եկեք այժմ դիտարկենք ավելի բարդ օրինակ: Եվ այսպես, դուք որոշել եք Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 4 հանդիպումներից կազմված էքսպրես կազմել՝ ընտրելով հետեւյալ իրադարձությունները. «Սպարտակի» հաղթանակը 1.60-ով, «Զենիթի» հաղթանակը 1.50-ով, ԲԿՄԱ-ի հաղթանակը 2.10-ով, «Կռիլյա Սովետով»-«Վոլգա» հանդիպման ոչ-ոքին 3.20-ով: Հիմա բազմապատկում ենք գործակիցները.

1.60 * 1.50 * 2.10 * 3.20 = 16.12.

Էքսպրեսի ընդհանուր գործակիցը կկազմի 16.12:

5.3. Եղեք հավաքված

Չնայած նրան, որ էքսպրեսների գործակիցները շատ բարձր են լինում, չպետք է մոռանալ, որ նմանատիպ խաղադրույքները շատ հաճախ չեն հաղթում:

Սկզբի համար հաշվարկեք ամեն խաղադրույքի եւ ընդհանուր էքսպրեսի արժեքայնությունը: Եթե ստացված գործակիցը ցածր լինի ակտուալ հավանականությունից, ապա ավելի լավ կլինի դրա վրա խաղադրույք չկատարեք: Եթե ձեզ հաջողվի գտնել լավ արժեքավոր խաղադրույքներ, ապա ձեր մոտ կարող է ստացվել հաղթանակի լավ շանսերով հիանալի էքսպրես:

Եվ չպետք է մոռանալ, որ եթե էքսպրեսում թեկուզ չի կատարվում մեկ իրադարձություն, ապա պարտվում է ողջ էքսպրեսը:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք