Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս
Այս տեսությունը կրում է տեղեկատվական բնույթ և չի համարվում գովազդ.
Չեղարկել
Ֆիլտրեր
Բոնուսի գումար
Խաղարկում
Խաղարկման ժամկետներ

«Edit Bet» (Փոփոխել խաղադրույքը) ֆունկցիան Մասնակցին հնարավորություն է տալիս արդեն իսկ ձևավորված տոմսում կատարել փոփոխություն և/կամ ավելացում և/կամ նվազեցում: «Edit Bet» (Փոփոխել խաղադրույքը) ֆունկցիան հնարավոր է կիրառել բոլոր այն դեպքերում, երբ առաջարկվում է Կազմակերպչի կողմից։ Ֆունկցիան հասանելի է Օրդինար (Միայնակ) և Էքսպրես սպորտային խաղադրույքների համար: Օրդինար (Միայնակ) խաղադրույքում մեկ այլ իրադարձություն(ներ) ավելացնելիս, խաղադրույքը դառնում է Էքսպրես և հակառակը, էքսպրես խաղադրույքը փոփոխության արդյունքում մեկ իրադարձություն ներառելու դեպքում դառնում է Օրդինար (Միայնակ)։ Արդյունքում ձևավորված Էքսպրես կամ Օրդինար (Միայնակ) խաղադրույքների վրա տարածվում են սույն կանոնակարգով համապատասխանաբար Էքսպրես կամ Օրդինար (Միայնակ) խաղադրույքների համար սահմանված նորմերը։ Ֆունկցիան կիրառելի է գործող այն տոմսերի համար որոնցում ներառված են թե կայացած և թե դեռևս չավարտված կամ չկայացած իրադարձություններ և փոփոխության վերջնական արդյունքում կներառեն առնվազն մեկ չկայացած իրադարձություն: Օրինակ՝ Մասնակիցը հնարավորություն ունի մեկ ավարտված և 2 չավարտված իրադարձություններից բաղկացած էքսպրես խաղադրույքը փոխել 1 իրադարձություն ներառող Օրդինար (Միայնակ) խաղադրույքի կամ փոփոխել Էքսպրեսում ներառված բոլոր իրադարձությունները կամ ավելացնել ձևավորելով 4, 5 իրադարձություններից բաղկացած էքսպրես։

«Edit Bet» (Փոփոխել խաղադրույքը) ֆունկցիան հասանելի է միայն այն Մասնակիցներին, որոնց կողմից ձևավորած գործող տոմսերի համար առաջարկվում է Քեշաութ ֆունկցիան այն պահին, երբ Մասնակիցը փորձում է օգտվել այդ ֆունկցիայից:

Նշված ֆունկցիայի կիրառման դեպքում փոփոխված տոմսում որպես խաղադրույքի գումար ավտոմատ կերպով սահմանվում է այդ պահին Քեշաութ ֆունկցիայով առաջարկվող գումարը:

«Edit Bet» (Փոփոխել Խաղադրույքը) ֆունկցիայի կիրառման պարտադիր պայման է նաև փոփոխվող տոմսում առկա դեռևս չկայացած այն իրադարձությունների գործակիցների համապատասխանեցումը ֆունկցիայի կիրառման պահին Ծրագրում տվյալ իրադարձությունների համար առաջարկվող գործակիցներին, որոնց մասով Մասնակիցը չի նախատեսում կիրառել ֆունկցիայով սահմանված փոփոխությունը։

Ֆունկցիայի կիրառման ընթացքում Մասնակցի կողմից փոփոխություն և ավելացում գործիքներից օգտվելու ժամանակ` մինչև փոփոխված տոմսի հաստատումը, Մասնակցի կողմից ընտրված իրադարձությունների գործակիցների կամ Քեշաութ ֆունկցիայով առաջարկվող գումարի փոփոխության դեպքում, ֆունկցիան Մասնակցին ավտոմատ կերպով առաջարկում է այդ պահին Ծրագրում տվյալ իրադարձությունների համար առաջարկվող գործակիցներին և Քեշաութի գումարին համապատասխան պայմաններով տոմսի փոփոխության առաջարկ, իսկ նվազեցում գործիքից օգտվելու դեպքում, ֆունկցիան Մասնակցին ավտոմատ կերպով առաջարկում է այդ պահին Քեշաութի գումարին համապատասխան պայմաններով տոմսի փոփոխության առաջարկ։

Մասնակիցը կարող է փոխել խաղադրույքը «Edit Bet» (Փոփոխել խաղադրույքը) «Իմ խաղադրույքները» բաժնում սեղմելով տոմսի վերևի աջ անկյունի «Edit Bet» (Փոփոխել խաղադրույքը) կոճակը, այնուհետև ընտրելով փոփոխման ենթակա խաղադրույքը(ները): Բոլոր դեռևս չկայացած (չավարտված) իրադարձությունները կհայտնվեն փոփոխված տոմսում՝ հնարավորություն տալով փոփոխվող տոմսում փոխարինել իրադարձությունը(ները): Փոփոխությունը(ները) կատարելուց հետո տոմսի ներքևի ձախ անկյունում կցուցադրվի փոփոխված խաղադրույքի չափը և հնարավոր շահումը (եթե այդ ընթացքում կփոփոխվի գործակիցը, ապա կցուցադրվի նաև ընտրված իրադարձության առաջարկված գործակիցը): Հաստատելու համար հարկավոր կլինի սեղմել «Պահպանել փոփոխությունները» կոճակը։

Իրադարձության ավելացում

Մասնակցի տոմսում իրադարձություն ավելացնելու համար անհրաժեշտ է տոմսի վրա սեղմել «Ավելացնել իրադարձություն» կոճակը: Այնուհետև Մասնակիցը կտեղափոխվի հիմնական էջ և կհայտնվի պատուհան՝ հրավիրելով բեռնել կայքի հասանելի իրադարձությունները և ավելացնել իրադարձություն(ներ): Ցանկացած նոր իրադարձություն ընտրելով՝ այն կհայտնվի փոփոխվող տոմսի ներքևի հատվածում: Փոփոխվող տոմսի ներքևում ընտրելով «Ավելացնել խաղադրույքին» կոճակը իրադարձությունը կներառվի փոփոխվող տոմսում: Հաստատելու համար հարկավոր կլինի սեղմել «Պահպանել փոփոխությունները» կոճակը։

Իրադարձության նվազեցում

Մասնակիցը տոմսից իրադարձություն նվազեցնելու (ջնջելու) նպատակով պետք է սեղմի ընտված իրադարձության աջ կողմում գտնվող «X» կոճակը, որից հետո ջնջված իրադարձությունը տոմսից կնվազեցվի: Հաստատելու համար հարկավոր կլինի սեղմել «Պահպանել փոփոխությունները» կոճակը։

Դրույթներ և պայմաններ

Ֆունկցիան, մինչև դրա հաստատման պահը, Մասնակցի կողմից կարող է չեղարկել` սեղմելով Չեղարկել կոճակը։

Ֆունկցիան կիրառելի չէ Ֆրիբեթով կատարված խաղադրույքների համար։

Ֆունկցիայի պայմանների վրա տարածվում են սույն կանոնակարգով սահմանված խաղադրույքների ընդունմանը և կատարմանը վերաբերող հիմնական պայմանները։

Փոփոխված տոմսը հասանելի կլինի «Իմ խաղադրույքները» բաժնում:

Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրի տեխնիկական պատճառներով ֆունկցիայի անհասանելիության համար։ Այդ դեպքում կպահպանվեն սկզբնական տոմսի պայմանները։

ԲՌ-ից լավագույն բոնուսներ
Մեկնաբանություններ
Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք