Մուտք

Էդուարդ Քալանթարյանը միացել է «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետների թիմին

17:01, 25 Հունվարի 2022
Բուքմեյքերների Ռեյտինգ
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

«Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետների թիմը շարունակում է համալրվել։ Մեր թիմին է միացել Հայաստանի լավագույն մարզական մեկնաբաններից Էդուարդ Քալանթարյանը։

Կիսվել:

Էդուարդ Քալանթարյանը 16 տարի զբաղվել է պրոֆեսիոնալ թենիսով։ Հայաստանի բազմակի չեմպիոն է: 1997 թվականին Թեհրանում դարձել է ITF մրցաշարի հաղթող: Բանակից վերադառնալուց հետո որոշել է հեռանալ թենիսից՝ հեռանկար չտեսնելով այդ բնագավառում։ Հետագայում պարբերաբար կորտ է վերադարձել և 2013 թվականին Հենրիկ Նիկողոսյանի հետ Հայաստանի չեմպիոն է դարձել զուգախաղում: Զորացրվելուց հետո առաջարկ ստանալով ընկերներից մեկից՝ աշխատանքի է անցել Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնում։

2004-2013 թվականներին աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում որպես «Սպորտ» ստուդիայի խմբագիր-մեկնաբան։ Ռեպորտաժներ է վարել Օլիմպիական խաղերից, ֆուտբոլի և տարբեր մարզաձևերի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից։

2013 թվականից աշխատել է «Արմենիա» և ԱԹՎ հեռուստաընկերություններում՝ որպես մարզական մեկնաբան։

2016 թվականի օգոստոսի 15-ից հոկտեմբերի 15-ը աշխատել է Armsport.am կայքում՝ որպես գլխավոր խմբագիր։

2021 թվականի օգոստոսին վերադարձել է Հայաստանի հանրային հեռուստաընկերություն և ստանձնել Սպորտի բաժնի պետի պաշտոնը:

«Բուքմեյքերների ռեյտինգի» համար Էդուարդ Քալանթարյանը կանխատեսումներ է անում տարբեր երկրների առաջնությունների, եվրագավաթային ու ազգային հավաքականների մասնակցությամբ ֆուտբոլային խաղերի վերաբերյալ: Երբեմն անդրադառնում է նաև այլ մարզաձևերի հանդիպումներին:

Հրապարակվել է՝ Նորություններ, Խմբագրության ընտրանի
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
ՊՍԺ – «Բորուսիա»։ Բուքմեյքերները կանխատեսում են գոլառատ խաղ
17:01, 25 Հունվարի 2022
«Բավարիա» – «Ռեալ»։ Բուքմեյքերների կանխատեսումը
17:01, 25 Հունվարի 2022
Եվրոպա լիգա։ Գլխավոր ֆավորիտը «Բայերն» է
17:01, 25 Հունվարի 2022
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ