Страховка пари до ₽1500 от БК GGBet.ru

Промокод: BR1500

Ստանալ բոնուս

Էդուարդ Քալանթարյանը միացել է «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետների թիմին

Բուքմեյքերների Ռեյտինգ
«Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետների թիմը շարունակում է համալրվել։ Մեր թիմին է միացել Հայաստանի լավագույն մարզական մեկնաբաններից Էդուարդ Քալանթարյանը։

271853420_604179637316503_2969901871767505438_nԷդուարդ Քալանթարյանը 16 տարի զբաղվել է պրոֆեսիոնալ թենիսով։ Հայաստանի բազմակի չեմպիոն է: 1997 թվականին Թեհրանում դարձել է ITF մրցաշարի հաղթող: Բանակից վերադառնալուց հետո որոշել է հեռանալ թենիսից՝ հեռանկար չտեսնելով այդ բնագավառում։ Հետագայում պարբերաբար կորտ է վերադարձել և 2013 թվականին Հենրիկ Նիկողոսյանի հետ Հայաստանի չեմպիոն է դարձել զուգախաղում: Զորացրվելուց հետո առաջարկ ստանալով ընկերներից մեկից՝ աշխատանքի է անցել Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնում։

2004-2013 թվականներին աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում որպես «Սպորտ» ստուդիայի խմբագիր-մեկնաբան։ Ռեպորտաժներ է վարել Օլիմպիական խաղերից, ֆուտբոլի և տարբեր մարզաձևերի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից։

2013 թվականից աշխատել է «Արմենիա» և ԱԹՎ հեռուստաընկերություններում՝ որպես մարզական մեկնաբան։

2016 թվականի օգոստոսի 15-ից հոկտեմբերի 15-ը աշխատել է Armsport.am կայքում՝ որպես գլխավոր խմբագիր։

2021 թվականի օգոստոսին վերադարձել է Հայաստանի հանրային հեռուստաընկերություն և ստանձնել Սպորտի բաժնի պետի պաշտոնը:

«Բուքմեյքերների ռեյտինգի» համար Էդուարդ Քալանթարյանը կանխատեսումներ է անում տարբեր երկրների առաջնությունների, եվրագավաթային ու ազգային հավաքականների մասնակցությամբ ֆուտբոլային խաղերի վերաբերյալ: Երբեմն անդրադառնում է նաև այլ մարզաձևերի հանդիպումներին:

Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ
Բաժանորդագրություն փորձագետին
Բաժանորդագրում ՝ հեղինակի

Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:

Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:

Բաժանորդագրում ՝ հեղինակի
Բաժանորդագրություն փորձագետին

Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:

Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով:

Բուքմեյքերների Ռեյտինգ կայքը խորհուրդ է տալիս խաղալ ստուգված բուքմեյքերական ընկերութուններում
Դուք կուղղորդվեք
Անցնել կայք