Մուտք

«Ռոմա» – «Սամպդորիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

01:12, 22 Դեկտեմբերի 2021
Ռոբերտ Գասպարյան
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում
Խաղում է

Setanta Sports հեռուստաալիքի մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Ռոմա» – «Սամպդորիա» Իտալիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Կիսվել:

Իտալացի լրագրողները «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին վերջին ելույթների համար «թաթախել էին ցեխի մեջ», ինչի համար պորտուգալացի մասնագետը մի պահ ասուլիսային բոյկոտ էր հայտարարել։ «Ատալանտայի» նկատմամբ փայլուն հաղթանակից հետո Ժոզեն խախտեց լռությունը, և գովեստի խոսքեր շռայլեց իր տղաների հասցեին։ Սակայն այդ խաղն այլևս պետք է մոռանալ, քանի որ «Սամպդորիան» բացարձակապես այլ մրցակից է. Բերգամոյում «Ռոման» խաղում էր ակնհայտորեն երկրորդ համարով, ինչն էլ իր գործն արեց։ «Սամպդորիայի» հետ տնային խաղում այդպես խաղալ չի ստացվի, ուստի խաղը կառուցելու տեսանկյունից խնդիրներ կառաջանան։

«Սամպդորիան» վերջին 2 խաղում վաստակել է 4 միավոր, Իտալիայի գավաթում էլ թիմը հաղթել է «Տորինոյին»։ Այս արդյունքներն, առաջին հայացքից, կարող են Ռոբերտո Դ՛Ավերսային հեռու պահել պաշտոնանկությունից, սակայն տեղական մամուլը գրում է, որ «Ռոմայի» հետ խաղը կարող է ճակատագրական լինել նրա համար. «Սամպդորիայում» ընտրվելու է տնօրենների նոր խորհուրդ, որը պարտության դեպքում Դ՛Ավերսային պաշտոնանկ կանի։

«Ռոմայից» խաղը բաց կթողնեն վնասվածքից ապաքինվող Լորենցո Պելեգրինին, Ստեֆան Էլ-Շարավին ու Լեո Սպինացոլան, «Սամպդորիան», գուցե, զրկվի իր հիմնական հարձակվողներից մեկից. Մանոլո Գաբիադինին մկանային խնդիր ունի, դարպասապահ Օդերոն նախորդ շաբաթ նույնատիպ վնասվածք է ստացել ու կբացակայի հայտացուցակից։ Հենց այս հանգամանքն էլ, կարծում եմ, դառնալու է վճռորոշ։ «Ռոմայի» հաղթանակն ինձ մոտ կասկած չի հարուցում, այն էլ՝ 1-2 գոլի առավելությամբ։

Օրդինար: Պարտված
Ա Սերիա
21:30/22 դկտ
«Ռոմա» – «Սամպդորիա»
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
Սպորտի տեսակները Ա Սերիայի կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Յուվենտուս» – «Միլան»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
01:12, 22 Դեկտեմբերի 2021
«Լայպցիգ» – «Բորուսիա Դ․»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
01:12, 22 Դեկտեմբերի 2021
«Շիրակ» – «Նոա»։ Կանխատեսում և խաղադրույք
01:12, 22 Դեկտեմբերի 2021
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ