Մուտք

«Լեգանես» — «Ռեալ» Մադրիդ. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

21:01, 18 Հունվարի 2018
Ռոբերտ Գասպարյան
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում
Խաղում է

Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իսպանիայի գավաթի 1/4 եզրափակչի «Լեգանես» — «Ռեալ» Մադրիդ առաջին հանդիպման վերաբերյալ։ Հայազգի փորձագետի կարծիքով՝ ոչ այնքան գոլառատ խաղում Զիդանի թիմը առնվազն չի պարտվի:

Կիսվել:

Իսպանական Պրիմերայում «Ռեալի» գործերն այնքան էլ հաջող չեն ընթանում: «Բարսայից» հեռավորությունն արդեն այնքան է մեծացել, որ չեմպիոնության մասին խոսելն այս պահին պարզապես ամոթ է: Երեսը փրկելու համար այսօր «Ռեալը» գոնե պետք է դրական արդյունք ցույց տա «Լեգանեսի» հետ քառորդ եզրափակիչ առաջին խաղում:
Այս խաղի համար «Ռեալը» չունի որևէ խնդիր, չհաշված ավագ Սերխիո Ռամոսի վնասվածքը: Բայց էլ ինչը կարող է լուրջ լինել, քան ավագի՝ շարքից դուրս գալը: Առանց այն էլ պաշտպանությունը Լենկ Թեմուրի պես կաղում է, Ռոնալդուն էլ Արտակ Եդիգարյանից քիչ գնդակ է խփել ներքին ասպարեզում: Ի՞նչը կարող է ավելի ահավոր լինել: Ռոնալդուն, Բենզեման, Բեյլն ու Մարսելոն նույնպես չեն մասնակցի հանդիպմանը:

«Լեգանեսի» խնդիրներն ավելի շատ են: Առաջիկա խաղում թիմը չի կարողանա հույս դնել իր հիմնական կենտրոնական պաշտպանների վրա: Մնացած բոլոր առումներով «վարունգները» պատրաստ են իրենց պատմական հանդիպմանը: 1/8 եզրափակիչ արգելքը հաղթահարելուց հետո «Լեգանեսի» գլխավոր մարզիչը փոխեց գրեթե ամբողջ կազմը և «Բետիսի» հետ խաղում էին հիմնականում նրանք, ովքեր հեռու են սովորաբար լինում հիմնական կազմից:

Որոշակիորեն բարդություններ են առաջանում այս շրջանում «Ռեալի» մասնակցությամբ խաղերին ճիշտ կանխատեսում անելիս: Նախ պետք է հասկանալ, թե ինչ կազմով է դուրս գալու խաղադաշտ: Լինենք զգուշավոր. «X2 և Քիչ 3,5»՝ 1,75 գործակից:

Օրդինար: Հաղթած
Իսպանիայի գավաթ, 1/4 եզրափակիչ, առաջին խաղ
00:30/19 հնվ
«Լեգանես» — «Ռեալ» Մադրիդ
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
Սպորտի տեսակները Լա լիգայի կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Ասթոն Վիլա» – «Չելսի»։ Տիմուր Ժուրավելի կանխատեսումը
21:01, 18 Հունվարի 2018
«Բայեր» – «Շտուտգարտ»: Ալեքսեյ Գասիլինի կանխատեսումը
21:01, 18 Հունվարի 2018
«Յուվենտուս» – «Միլան»։ Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը
21:01, 18 Հունվարի 2018
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ