Մուտք

«Ինտեր» – «Նապոլի»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

00:01, 4 Հունվարի 2023
Ռոբերտ Գասպարյան
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում
Խաղում է

Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Ինտեր» – «Նապոլի» Իտալիայի առաջնության 16-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Կիսվել:

Ինչպես և նախորդ մրցաշրջանում, «Նապոլին» պայքարում է չեմպիոնի կոչման համար։ Տարբերությունն այն է, որ այլևս կազմում չեն հնաբնակներ Մերտենսն ու Ինսինյեն։ Սակայն, եթե նրանց կորուստը փոխհատուցելը մեծ հաշվով լուրջ խնդիր չէր, իսկ Կալիդու Կուլիբալիին կորցնելը հարվածի տակ էր դնում թիմի հաջող ելույթն ամբողջ մրցաշրջանում։ Սակայն Սպալետին հիանալի լուծում գտավ՝ հիմնական կազմում տեղ վստահելով Կիմ Մին Ջեին։ Արդյունքն առավել քան ակներև է. 15 խաղում 13 հաղթանակ ու միայն 2 ոչ-ոքի։ Այո, վերջին ընկերական խաղերում «Նապոլին» պարտվել է, սակայն դա ամենևին էլ լուրջ չէ։

16-րդ տուրում «Նապոլիի» մրցակիցը կլինի «Ինտերը»։ «Ներաձուրիները» պարտավոր են տնային խաղում հաղթել, եթե ցանկանում են մնալ չեմպիոնական մրցավազքում։ Այս պահին Սիմոնե Ինձագիի տղաները 30 միավորով մրցաշարային աղյուսակում կիսում են 4-5-րդ տեղերը «Լացիոյի» հետ։ Առաջատար «Նապոլին» ունի 41 միավոր ու զգալիորեն առաջ է անցել բոլոր մրցակիցներից։ Վերջին շրջանում «Ինտերի» խաղը զգալիորեն բարելավվել է, սակայն հիմա նորից պետք է ամեն ինչ սկսել. աշխարհի առաջնությունը խառնել է խաղաքարտերը։

Կա կասկած, որ նորից չի կարողանա խաղալ Մարցելո Բրոզովիչը, սակայն Մունդիալից առաջ Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ ապացուցեց, որ կարող է խաղալ ցանկացած դիրքում, այդ թվում՝ հենակետայինի։ Նախորդ ընկերական խաղում Հենրիխը երկրորդ կեսում փոխարինվել է մեջքի խնդիրների պատճառով, սակայն վնասվածքը լուրջ չէ, և նա դաշտ դուրս կգա մեկնարկային կազմում։ «Նապոլին» վնասվածք ստացած խաղացող չունի։

Կանխատեսման համար հեշտ խաղերից չէ։ Ենթադրում եմ, որ «Ինտերը» ավելի մոտիվացված է լինելու այս հանդիպման համար։ Բացի դրանից, Լուչիանո Սպալետին գրեթե միշտ աչքի է ընկել վճռական պահերին ձախողվելու «տաղանդով»։ Նախորդ մրցաշրջանը ևս բացառություն չէ, երբ թիմն ընթանում էր չեմպիոնական գրաֆիկով, սակայն նորից ոսկին Նեապոլ չեկավ։ Առաջարկում եմ խաղալ «Ինտերի» հաղթանակի վրա, բայց 0 հանդիկապով. ապահովագրությունը լավ բան է։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Ա սերիա
23:45/4 հնվ
«Ինտեր» – «Նապոլի»
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
Սպորտի տեսակները Ա Սերիայի կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Բավարիա» – «Ռեալ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
00:01, 4 Հունվարի 2023
«Բավարիա» – «Ռեալ»: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
00:01, 4 Հունվարի 2023
«Բավարիա» – «Ռեալ»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
00:01, 4 Հունվարի 2023
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ