Մուտք

Vivarobet-ը խաղադրույքներ է ընդունում Նազենի Հովհաննիսյանի՝ ՀՀ նախագահ դառնալու վրա

20:06, 2 Հունիսի 2016
Սպարտակ Պետրոսյան
Բաժանորդագրվել Կարդալ ամբողջական տարբերակում

Հայաստանում նախագահական առաջիկա ընտրությունները կայանալու են 2018 թվականին, իսկ Vivarobet բուքմեյքերը հետաքրքրվել է առաջիկայում մեր երկրի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում կին տեսնելու թեմայով և «առաջարկել» Նազենի Հովհաննիսյանի թեկնածությունը: +1000Bets-ի շրջանակներում ընկերությունը մի շարք հետաքրքիր խաղադրույքներ է ներկայացրել:

Կիսվել:

Նազենին մինչև 2031 թվականը ժամանակ ունի

Այսպիսով, խաղադրույք կատարել այն բանի վրա, որ հայտնի հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը մինչև 2031 թվականը կդառնա Հայաստանի Հանրապետության նախագահ, կարելի է 1001.0 գործակցով: Ի դեպ, Նազենիի հավանական և հավասարազոր մրցակցի դերում ընկերության վերլուծաբանը դիտարկում է սփյուռքահայերին, որոնց մինչև 2025 թվականը ժամանակ է տրված:

Եթե երկար մտածենք, ապա թեկնածությունն առաջադրելու դեպքում Նազենին կարող է ֆավորիտ դառնալ: Նրա երկար, գեղեցիկ ոտքերն ու շքեղ կառուցվածքը կգրավեն տարբեր տարիքի տղամարդկանց, իսկ մարդկանց մեկ այլ խումբ կհամակրի նրան՝ խելացի, կարդացած, գրագետ և հիանալի դերասան լինելու համար: Վերջիվերջո, նախագահ լինելու համար պետք է նաև լավ դերասան լինել…

Vivarobet-ը գործակիցներ է սահմանել ևս մի քանի հետաքրքիր իրադարձությունների համար: Այսպես, նույն՝ 1001.0 գործակցով է գնահատվում մինչև 2041 թվականը Հայաստանում Օլիմպիական խաղեր անցկացնելու հավանականությունը:

Բուքմեյքերի վերլուծաբանները, ի տարբերություն արտասահմանյան գործընկերների, այլմոլորակայիններին այնքան էլ չեն հավատում: Մինչև 2026 թվականը Հայաստանում ՉԹՕ հայտնաբերելու վրա նույնպես կարելի է խաղադրույք կատարել 1001.0 գործակցով: Շարունակելով այլմոլորակային թեման՝ Vivarobet-ում նույնքան են գնահատել նաև մինչև 2031 թվականը Մարսի վրա հայազգի տիեզերագնացի իջնելու հավանականությունը:

Իսկ գուցե՞ հանրահայտ Բրեդ Փիթ — Անջելինա Ջոլի դերասանների զույգը մինչև 2021 թվականը երեխա որդեգրի հենց Հայաստանի՞ց: Կամ, ասենք, 2026 թվականին Հայաստանում պարտադիր զինծառայության կանցնեն արդեն նաև կանայք:

Բուքմեյքերին նաև ոգևորել է վերջին շրջանում հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանի ծավալած գործունեությունը: Բոլորի կողմից շատ սիրված «Կարգին Մկոն» վերջերս նկարահանվել էր «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմում՝ լինելով գլխավոր դերակատարը: Իսկ Vivarobet-ը խաղադրույք է ընդունում, որ մինչև 2026 թվականը Մկրտիչ Արզումանյանը կնոմինացվի Օսկարի «Լավագույն դերասան» անվանակարգում:

Հրապարակվել է՝ Բուքմեյքերներ, Նորություններ, Խմբագրության ընտրանի
Կիսվել:
Նմանատիպ հոդվածներ
«Բավարիա» – «Այնթրախտ»։ Բուքմեյքերները հավատում են մյունխենյան թիմի հաղթանակին
20:06, 2 Հունիսի 2016
«Վեսթ Հեմ» – «Լիվերպուլ»։ Բուքմեյքերները կանխատեսում են գոլառատ խաղ
20:06, 2 Հունիսի 2016
«Արարատ» – «Վան»։ Բուքմեյքերների գործակիցները
20:06, 2 Հունիսի 2016
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ