Մուտք

«Ժիրոնա» — «Աթլետիկո Մադրիդ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

21:08, 19 Օգոստոսի 2017
Կոնստանտին Գենիչ
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

«Матч ТВ» հեռուստաընկերությունում Ռուսաստանի, Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների մեկնաբան, ինչպես նաև «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը իր կանխատեսումն է արել Իսպանական լա լիգայի 2017-18 մրցաշրջանի մեկնարկային տուրի շրջանակներում կայանալիք «Ժիրոնա» — «Աթլետիկո Մադրիդ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը առաջարկում է խաղադրույք կատարել, որ հյուրերը կհաղթեն ոչ խոշոր հաշվով:

Կիսվել:

Իսպանական լա լիգայի նորեկ «Ժիրոնան» մեկնարկային տուրում մրցելու է Մադրիդի «Աթլետիկոյի» հետ: Եվս մեկ կատալոնական ակումբ ավելացավ բարձրագույն խմբում: «Ժիրոնան» բավականին լավ թիմ է` լավ մարզչով և ֆուտբոլիստների բավականին լավ որակով: Մինչ մրցաշրջանը կայացած վերջին ստուգողական խաղում «Ժիրոնան» նույնիսկ կարողացավ հաղթել «Մանչեսթեր Սիթիին»: Պարզ է, որ այնտեղ «Սիթին» խաղում էր երկրորդ կազմով, քանի որ մրցաշրջանը արդեն սկսվել էր: Միգուցե դա ավելի շատ կոմերցիոն պատմություն է, բայց փաստ է, որ «Ժիրոնան» հաղթեց:

Այն մարդիկ, ովքեր հետևել են սեգունդային անցած տարի կվստահեցնեն, որ «Ժիրոնայում» շատ լավ խումբ է հավաքված: Այս թիմը իսկապես կարող է տհաճություններ պատճառել ցանկացած մրցակցի:

Առաջին խաղը սեփական դաշտում ու սեփական երկրպագուների կողքին, բայց համենայն դեպս «Աթլետիկո Մադրիդի» դեմ: «Աթլետիկոն», ինչպես մենք հասկանում ենք, տրանսֆերային արգելքի պատճառով ոչ մեկին չի կարող ձեռք բերել: Կազմը գրեթե անփոփոխ է մնացել: Օբլակը դեռևս «Աթլետիկոյում» է: Գլխավորն այն է, որ Սիմեոնեն մնացել է Մադրիդում: Ավանդույթի համաձայն «Աթլետիկոն» դժվարությամբ է մտնում նոր մրցաշրջան: Նախամրցաշրջանային վերջին երկու խաղերում «Աթլետիկոն» 0-0 է խաղացել «Խետաֆեի» հետ, ինչպես նաև 1-0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»: Կարծում եմ, որ հենց այդպիսի տխուր և մռայլ խաղ էլ կսպասվի Ժիրոնայում:

«Աթլետիկոն» հավանաբար կխաղա պաշտպանությունից և կկանգնեցնի հակառակորդին: «Ժիրոնայի» մոտ դժվար թե ինչ որ բան ստացվի առջևի գծում, իսկ ահա «Աթլետիկոն»  իր հարձակվողների վարպետության հաշվին կփորձի առջևում ինչ-որ բան ստեղծել: «Աթլետիկոյի» հաղթանակը ոչ գոլառատ խաղում ամենանախընտրելի տարբերակն է: Այնպես որ, կարելի է երկու տարբերակ առաջարկել. ««Աթլետիկոյի» հաղթանակ և գոլերի տոտալ 2.5-ից քիչ»: Գործակիցը 2.81: Եթե «Ժիրոնայի» մոտ ստացվի գոլ խփել, կարելի է վերցնել առավել ապահով տարբերակ` ««Աթլետիկոյի» հաղթանակ և գոլերի տոտալ 3.5-ից քիչ»:

Օրդինար: Պարտված
Լա լիգա, առաջին տուր
22:15/19 օգս
«Ժիրոնա» - «Աթլետիկո Մադրիդ»
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
Սպորտի տեսակները Լա լիգայի կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Բավարիա» – «Ռեալ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
21:08, 19 Օգոստոսի 2017
«Բավարիա» – «Ռեալ»: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
21:08, 19 Օգոստոսի 2017
«Բավարիա» – «Ռեալ»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
21:08, 19 Օգոստոսի 2017
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ