«Ժիրոնա» — «Աթլետիկո Մադրիդ». Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
Իսպանական լա լիգայի նորեկ «Ժիրոնան» մեկնարկային տուրում մրցելու է Մադրիդի «Աթլետիկոյի» հետ: Եվս մեկ կատալոնական ակումբ ավելացավ բարձրագույն խմբում: «Ժիրոնան» բավականին լավ թիմ է` լավ մարզչով և ֆուտբոլիստների բավականին լավ որակով: Մինչ մրցաշրջանը կայացած վերջին ստուգողական խաղում «Ժիրոնան» նույնիսկ կարողացավ հաղթել «Մանչեսթեր Սիթիին»: Պարզ է, որ այնտեղ «Սիթին» խաղում էր երկրորդ կազմով, քանի որ մրցաշրջանը արդեն սկսվել էր: Միգուցե դա ավելի շատ կոմերցիոն պատմություն է, բայց փաստ է, որ «Ժիրոնան» հաղթեց:
Այն մարդիկ, ովքեր հետևել են սեգունդային անցած տարի կվստահեցնեն, որ «Ժիրոնայում» շատ լավ խումբ է հավաքված: Այս թիմը իսկապես կարող է տհաճություններ պատճառել ցանկացած մրցակցի:
Առաջին խաղը սեփական դաշտում ու սեփական երկրպագուների կողքին, բայց համենայն դեպս «Աթլետիկո Մադրիդի» դեմ: «Աթլետիկոն», ինչպես մենք հասկանում ենք, տրանսֆերային արգելքի պատճառով ոչ մեկին չի կարող ձեռք բերել: Կազմը գրեթե անփոփոխ է մնացել: Օբլակը դեռևս «Աթլետիկոյում» է: Գլխավորն այն է, որ Սիմեոնեն մնացել է Մադրիդում: Ավանդույթի համաձայն «Աթլետիկոն» դժվարությամբ է մտնում նոր մրցաշրջան: Նախամրցաշրջանային վերջին երկու խաղերում «Աթլետիկոն» 0-0 է խաղացել «Խետաֆեի» հետ, ինչպես նաև 1-0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»: Կարծում եմ, որ հենց այդպիսի տխուր և մռայլ խաղ էլ կսպասվի Ժիրոնայում:
«Աթլետիկոն» հավանաբար կխաղա պաշտպանությունից և կկանգնեցնի հակառակորդին: «Ժիրոնայի» մոտ դժվար թե ինչ որ բան ստացվի առջևի գծում, իսկ ահա «Աթլետիկոն» իր հարձակվողների վարպետության հաշվին կփորձի առջևում ինչ-որ բան ստեղծել: «Աթլետիկոյի» հաղթանակը ոչ գոլառատ խաղում ամենանախընտրելի տարբերակն է: Այնպես որ, կարելի է երկու տարբերակ առաջարկել. ««Աթլետիկոյի» հաղթանակ և գոլերի տոտալ 2.5-ից քիչ»: Գործակիցը 2.81: Եթե «Ժիրոնայի» մոտ ստացվի գոլ խփել, կարելի է վերցնել առավել ապահով տարբերակ` ««Աթլետիկոյի» հաղթանակ և գոլերի տոտալ 3.5-ից քիչ»:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: