Մուտք

«Վուլվերհեմփթոն» — «Լիվերպուլ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

15:03, 14 Մարտի 2021
Ռոբերտ Գասպարյան
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում
Խաղում է

VNews.am կայքի լրագրող, Արմենիա Հ/Ը մարզական մեկնաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Անգլիայի առաջնության 28-րդ տուրի «Վուլվերհեմփթոն» — «Լիվերպուլ» հանդիպման վերաբերյալ։

Կիսվել:

Անգլիայի առաջնության ավարտին դեռ 10 տուր կա, սակայն արդեն հիմա կարելի է ասել, որ «Լիվերպուլը» գրեթե ոչ մի շանս չունի հաջորդ տարի Չեմպիոնների լիգայում հանդես գալու։ Դրա համար Յուրգեն Կլոպի տղաները պետք է հաղթեն եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում այս տարի։ Սակայն եթե հաշվի առնենք կադրային խնդիրները , դա էլ իրատեսական չի կարելի համարել։ Չնայած դրան, ԱՊԼ-ում մերսիսայդցիները դեռ կարող են հաղթանակ տանել այն թիմերի հանդեպ, որոնց դեմ պարտավոր են։ Այս տարվա «Վուլվզը» հենց այդ մրցակիցներից է։

«Վուլվերհեմփթոնը» «Սաութհեմփթոնին» ու «Լիդսին» հաղթելուց հետո չի կարողանում դուրս գալ հաղթական ուղի։ Վերջին 3 խաղում Նունու Էշպիրիտու Սանտուի տղաները 2 ոչ-ոքի են խաղացել ու պարտվել են 1 անգամ։ Բայց այդ պարտությունը հարգելի է՝ «Սիթիին» խաղը տանուլ տալը հաշիվ չէ։ Թեպետ, եթե «Սիթիի» դեմ խաղար նախորդ տարվա ագրեսիվ ու ուժեղ «Վուլվզը», գուցե, «Սիթին» այդքան հեշտ հաղթանակ չտաներ։ Այս մրցաշրջանում «գայլերը» վստահ չեն խաղում՝ քիչ են խփում, շատ են պարտվում և 35 միավորով միայն 13-րդն են, իսկ պարտության դեպքում կընկնեն 15-րդ տեղ։

«Լիվերպուլի» դիրքը մրցաշարային աղյուսակում իսկական ողբերգություն է։ Առայժմ 8-րդն է։ Հաղթելու դեպքում 2 տեղով կառաջադիմի, պարտվելո դեպքում առաջ կթողնի անգամ «Աստոն Վիլային»։ Կլոպի թիմի օգտին խոսում է առավել քան տարօրինակ մի վիճակագրություն. Վերջին խաղերում «կարմիրները» ավելի հաջող են խաղում հենց արտագնա խաղերում։ Իսկ ԱՊԼ-ի պատմության մեջ «Լիվերպուլը» երբեք չի պարտվել «Մոլինո» ստադիոնում՝ նախորդ 6 խաղերում «Բիթլների» քաղաքը ներկայացնող թիմը տարել է 4 հաղթանակ, ևս 2 հանդիպում ավարտել ոչ-ոքի։ Հաղթանակով է ավարտվել նաև թիմի վերջին արտագնա խաղը «Շեֆիլդի» դեմ։

Երկու թիմերն էլ ունեն լուրջ կորուստներ։ Սանտուն զրկվել է մեքսիկացի հարձակվող Ռաուլ Խիմենեսից, որը թիմի հարձակման գծի առաջատարն է։ «Լիվերպուլի» կորուստների անուններն արդեն անգիր գիտենք. շարունակում են ապաքինվել Վիրջիլ վան Դեյկը, Ջորդան Հենդերսոնը, Ժոել Մատիպը, Ջո Գոմեսը։ Հարցականի տակ է նաև Բոբի Ֆիրմինոյի մասնակցությունը։

Կանխատեսում

Վերջին խաղերում «Լիվերպուլը» կամ հաղթում է կամ պարտվում է։ Ոչ-ոքին Կլոպի համար չէ, ինչպես երևում է։ Ես կանխատեսում եմ, որ առաջիկա խաղը հենց այդ առիթն է՝ ոչ-ոքի խաղալու համար։ Բայց ապահովության համար կարող ենք հավատալ «Վուլվզի» չպարտվելուն։

Օրդինար: Չխաղարկված
Պրեմիեր լիգա
00:00/16 մրտ
Вулверхэмптон - Ливерпуль
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
Սպորտի տեսակները ԱՊԼ-ի կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Ասթոն Վիլա» – «Չելսի»։ Տիմուր Ժուրավելի կանխատեսումը
15:03, 14 Մարտի 2021
«Բայեր» – «Շտուտգարտ»: Ալեքսեյ Գասիլինի կանխատեսումը
15:03, 14 Մարտի 2021
«Յուվենտուս» – «Միլան»։ Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը
15:03, 14 Մարտի 2021
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ