Մուտք

Սուպերէքսպրես ուիքենդի համար. խաղում ենք 18,7 գործակցով

18:01, 16 Հունվարի 2016
Բուքմեյքերների Ռեյտինգ
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

«Բուքմեյքերների Ռեյտինգը» պատրաստել է հերթական սուպերէքսպրեսսը: Ընտրել ենք Իտալիայի, Անգլիայի եւ Իսպանիայի առաջնությունների հանդիպումներից: Ընդհանուր գործակիցը 18,7 է:

Կիսվել:

«Նյուքասլը» նախորդ խաղում կարողացավ մինչեւ վերջ պայքարել եւ մեկ միավոր խլել «Յունայթեդից» (3:3): Մրցակիցն իր հերթին 0:1 պարտվում էր «Բորնմութին», բայց երկրորդ կեսում միանգամից երեք գնդակ խփեց ու երեք միավոր վաստակեց: Թեեւ այս թիմերի վերջին երեք խաղերում գոլ խփել է կողմերից միայն մեկը, կարծում ենք, որ այս խաղում երկու կողմերն էլ հաջողության կհասնեն:

«Սեւիլիան» վերջին յոթ տնային խաղերում սեփական դարպասը ոչ մի գոլ չի ընդունել: Մրցակիցն էլ քիչ խփող եւ քիչ բաց թողող «Մալագան» է: Հավանաբար, այս խաղում տանտերերը փոքր առավելությամբ կհաղթեն: Այդ պատճառով ընտրում ենք նրանց (-0.5) ֆորայով հաղթանակը:

«Չելսին» Գուս Հիդինկի գլխավորությամբ կամաց-կամաց բարձրանում է մրցաշարային աղյուսակում: Կարծում ենք, վերջին հինգ խաղերում անպարտելի թիմը, այս անգամ նույնպես հաղթանակած կլքի խաղադաշտը: Ճիշտ է՝ մրցակիցը թույլ թիմ չէ, բայց «Էվերթոնը» դժվար թե կարողանա մի քանի օրվա ընթացքում հավասար պայքար մղել եւ՛ «Սիթիի», եւ՛ «Չելսիի» հետ: Ընտրում ենք տանտերերի հաղթանակ խաղադրույքը:

«Մանչեսթեր Սիթին» խաղադաշտ է դուրս գալու առանց Ստեռլինգի եւ Յայա Տուրեի: Վերջինիս բացակայությունը հենակետային գոտում կարող է գրոհելիս առավելություն տալ «Քրիստալ Փելասին»: Ալան Պարդյուի թիմը հաղթելու քիչ շանսեր ունի, բայց գոնե մեկ գոլ կկարողանա խփել: Ընտրում ենք «երկուսն էլ կխփեն» տարբերակը:

Եվ էքսպրեսսը եզրափակենք իտալական Ա Սերիայի «Նապոլի» — «Սասուոլո» խաղով: Տանտերերն այս մրցաշրջանում Նեապոլում ոչ մի պարտություն չեն կրել: Կարծում ենք, որ «Սասուոլոյի» հետ հանդիպումն էլ բացառություն չի լինի: Իհարկե, հեշտ չի լինի, քանի որ հյուրերն այս տարի բավական հաջող են հանդես գալիս: Այդ պատճառով էլ հավանական ենք համարում տանտերերի հաղթանակ եւ ՏՇ 2,5 գոլ խաղադրույքը:

Էքսպրես: Պարտված
ԱՊԼ, 22-րդ տուր
19:00/16 հնվ
«Նյուքասլ» - «Վեսթ Հեմ»
Պրիմերա, 20-րդ տուր
19:00/16 հնվ
«Սեւիլիա» - «Մալագա»
ԱՊԼ, 22-րդ տուր
19:00/16 հնվ
«Չելսի» - «Էվերթոն»
ԱՊԼ, 22-րդ տուր
19:00/16 հնվ
«Մանչեսթեր Սիթի» - «Քրիստալ Փելաս»
Ա Սերիա, 20-րդ տուր
23:45/16 հնվ
«Նապոլի» - «Սասուոլո»
Վերջնական
Գ.
40% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Խորագրեր. Խմբագրության կանխատեսումները
Սպորտի տեսակները Ա Սերիայի կանխատեսումներ, ԱՊԼ-ի կանխատեսումներ, Լա լիգայի կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,,,,,,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Բարսելոնա» – «Վալենսիա»: Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը
18:01, 16 Հունվարի 2016
«Ջենոա» – «Կալյարի»: Կանխատեսում և խաղադրույք
18:01, 16 Հունվարի 2016
«Ռոստով» – «Օրենբուրգ»։ Եգոր Տիտովի կանխատեսումը
18:01, 16 Հունվարի 2016
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ