Սուպերէքսպրես ուիքենդի համար. խաղում ենք 18,7 գործակցով
«Նյուքասլը» նախորդ խաղում կարողացավ մինչեւ վերջ պայքարել եւ մեկ միավոր խլել «Յունայթեդից» (3:3): Մրցակիցն իր հերթին 0:1 պարտվում էր «Բորնմութին», բայց երկրորդ կեսում միանգամից երեք գնդակ խփեց ու երեք միավոր վաստակեց: Թեեւ այս թիմերի վերջին երեք խաղերում գոլ խփել է կողմերից միայն մեկը, կարծում ենք, որ այս խաղում երկու կողմերն էլ հաջողության կհասնեն:
«Սեւիլիան» վերջին յոթ տնային խաղերում սեփական դարպասը ոչ մի գոլ չի ընդունել: Մրցակիցն էլ քիչ խփող եւ քիչ բաց թողող «Մալագան» է: Հավանաբար, այս խաղում տանտերերը փոքր առավելությամբ կհաղթեն: Այդ պատճառով ընտրում ենք նրանց (-0.5) ֆորայով հաղթանակը:
«Չելսին» Գուս Հիդինկի գլխավորությամբ կամաց-կամաց բարձրանում է մրցաշարային աղյուսակում: Կարծում ենք, վերջին հինգ խաղերում անպարտելի թիմը, այս անգամ նույնպես հաղթանակած կլքի խաղադաշտը: Ճիշտ է՝ մրցակիցը թույլ թիմ չէ, բայց «Էվերթոնը» դժվար թե կարողանա մի քանի օրվա ընթացքում հավասար պայքար մղել եւ՛ «Սիթիի», եւ՛ «Չելսիի» հետ: Ընտրում ենք տանտերերի հաղթանակ խաղադրույքը:
«Մանչեսթեր Սիթին» խաղադաշտ է դուրս գալու առանց Ստեռլինգի եւ Յայա Տուրեի: Վերջինիս բացակայությունը հենակետային գոտում կարող է գրոհելիս առավելություն տալ «Քրիստալ Փելասին»: Ալան Պարդյուի թիմը հաղթելու քիչ շանսեր ունի, բայց գոնե մեկ գոլ կկարողանա խփել: Ընտրում ենք «երկուսն էլ կխփեն» տարբերակը:
Եվ էքսպրեսսը եզրափակենք իտալական Ա Սերիայի «Նապոլի» — «Սասուոլո» խաղով: Տանտերերն այս մրցաշրջանում Նեապոլում ոչ մի պարտություն չեն կրել: Կարծում ենք, որ «Սասուոլոյի» հետ հանդիպումն էլ բացառություն չի լինի: Իհարկե, հեշտ չի լինի, քանի որ հյուրերն այս տարի բավական հաջող են հանդես գալիս: Այդ պատճառով էլ հավանական ենք համարում տանտերերի հաղթանակ եւ ՏՇ 2,5 գոլ խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: