Մուտք

«Սթոք Սիթի» — «Արսենալ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:05, 13 Մայիսի 2017
Ռոբերտ Գասպարյան
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում
Խաղում է

Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի «Սթոք Սիթի» — «Արսենալ» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ «զինակիրները» կհաղթեն:

Կիսվել:

Մրցաշրջանից առաջ թիմերն ունեին տարբեր նպատակներ: Եթե «Սթոք Սիթիի» համար առավելագույնը եվրագավաթային տեղերում հայտնվելն էր, ապա «Արսենալը» պայքարում էր չեմպիոնության համար, բայց ինչպես միշտ, մրցաշրջանի մեկնարկից մի քանի տուր հետո պարզ դարձավ, որ Վենգերի թիմի մրցակիցները մի գլուխ բարձր են «Արսենալից»: «Զինակիրները» առաջնության ընթացքում հաղթում են այնպիսի խաղերում, որոնցում հաղթելը հերոսություն է, և պարտվում են այնպիսի թիմերի, որոնց պարտվելն ուղղակի ամոթ է: Մրցաշրջանն ուղեկցվեց բազմաթիվ վնասվածքներով: Այս ցուցանիշով «Արսենալի» հետ կարող է մրցել միայն «Մանչեսթեր Յունայթեդը»:

Այնուամենայնիվ, Վենգերի թիմն այժմ հաջողությամբ կատարում է իր առջև դրված խնդիրը: «Արսենալը» «Սաութհեմփթոնին» և «Յունայթեդին» հաղթելուց հետո էլ ավելի մոտեցավ լավագույն քառյակին և «Սթոքին» հաղթելու դեպքում չեմպիոնլիգյան գոտում հայտնվելու ավելի լավ հեռանկարներ կունենա: Ավելին, «Սթոք Սիթին» խաղում է առանց մոտիվացիայի, քանի որ առաջնությունում այլևս լուծելու խնդիր չունի: «Արսենալը» գերմոտիվացված է, վնասվածքներ չկան: Կոսյելնին ու Չեմբերլենը վնասվածքից հետո այսօր հավանաբար դաշտ կվերադառնան:

Առաջարկում եմ հյուրերի հաղթանակը: Գործակիցը 1,79 է:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 37-րդ տուր
20:30/13 մյս
«Սթոք Սիթի» — «Արսենալ»
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
Սպորտի տեսակները ԱՊԼ-ի կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Նոթինգեմ Ֆորեսթ» – «Մանչեսթեր Սիթի»: Պավել Պոգրեբնյակի կանխատեսումը
19:05, 13 Մայիսի 2017
«Տոտենհեմ» – «Արսենալ»: Դենիս Կազանսկիի կանխատեսումը
19:05, 13 Մայիսի 2017
«Ինտեր» – «Տորինո»։ Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը
19:05, 13 Մայիսի 2017
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ