Մուտք

Սպորտային խաղադրույքներ. Իսպանիան գոլառատ խաղում կհաղթի Իսրայելին

15:03, 22 Մարտի 2017
Ազատ Շահբազյան
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

Մարտի 24-ին Իսպանիայի ազգային հավաքականը Խիխոնի «Էլ Մոլինյոն» մարզադաշտում Աշխարհի առաջնության ընտրական փուլի G խմբի 5-րդ տուրի շրջանակում կմրցի Իսրայելի ընտրանու հետ: «Բուքմեյքերների Ռեյտինգը» կարծում է, որ «կարմիր ֆուրիան» նվազագույնը 3 գնդակ կուղարկի մրցակցի դարպասը:

Կիսվել:

G խմբում Իտալիայի և Իսպանիայի հավաքականները 10 միավորով կիսում են առաջին հորիզոնականը: Այն, որ հաղթողի կոչումն այս խմբում որոշելու են հենց այս 2 ընտրանիները, լիովին տրամաբանական էր ու սպասելի:

Իսրայելի համեստ հավաքականը փորձում է հետ չմնալ ֆուտբոլային 2 գերտերություններից: Հրեաները 9 միավորով երրորդն են, ինչը զարմանալի արդյունք է: Յոսի Բենայունից բացի ֆուտբոլասերներն Իսրայելի հավաքականի կազմում դժվար թե այլ հնչեղ անուն գտնեն:

Իսպանիան խաղալու է տանը: Խուլեն Լոպետեգինի տղաները ֆավորիտ են: «Կարմիր ֆուրիան» մի քանի գլուխ բարձր է հյուրերից: Կարգերի տարբերությունը շատ մեծ է: Կոստան, Մորատան, ու Պեդրոն անընդհատ կրակի տակ կպահեն իսրայելցիների դարպասը, Ինիեստան ու Իսկոն իրենց անցումներով գլխապտույտ կառաջացնեն կիսապաշտպանությունում, իսկ ահա Ռամոսը անկյունայինների ժամանակ ցանկացած պահի կարող է հայտնվել ճիշտ ժամանակին ճիշտ վայրում: Առջևի գծում չմոռանանք նաև Յագո Ասպասին: «Սելտայի» հարձակվողը հրաշալի մրցաշրջան է անցկացնում Պրիմերայում և կփորձի աչքի ընկնել նաև ազգային հավաքականում:

Իսպանիայի հավաքականը սեփական դաշտում սովորաբար արդյունավետ է խաղում, հատկապես միջակ թիմերի դեմ: «Կարմիր ֆուրիան» անցկացրած 4 խաղում 15 գնդակ է խփել: Առաջիկա հանդիպումը գոլառատ ստացվելու բոլոր նախադրյալներն ունի: Առաջարկում ենք «Իսպանիա: Տոտալ Շատ (2,5)» խաղադրույքը: Գործակիցը 1,67 է:

Օրդինար: Հաղթած
ԱԱ 2018, ընտրական փուլ, G խումբ
23:45/24 մրտ
Իսպանիա - Իսրայել
Խորագրեր. Խմբագրության կանխատեսումները
Սպորտի տեսակները ԱԱ 2018-ի կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Ասթոն Վիլա» – «Չելսի»։ Տիմուր Ժուրավելի կանխատեսումը
15:03, 22 Մարտի 2017
«Բայեր» – «Շտուտգարտ»: Ալեքսեյ Գասիլինի կանխատեսումը
15:03, 22 Մարտի 2017
«Յուվենտուս» – «Միլան»։ Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը
15:03, 22 Մարտի 2017
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ