Սպորտային խաղադրույքներ. Իսպանիան գոլառատ խաղում կհաղթի Իսրայելին
G խմբում Իտալիայի և Իսպանիայի հավաքականները 10 միավորով կիսում են առաջին հորիզոնականը: Այն, որ հաղթողի կոչումն այս խմբում որոշելու են հենց այս 2 ընտրանիները, լիովին տրամաբանական էր ու սպասելի:
Իսրայելի համեստ հավաքականը փորձում է հետ չմնալ ֆուտբոլային 2 գերտերություններից: Հրեաները 9 միավորով երրորդն են, ինչը զարմանալի արդյունք է: Յոսի Բենայունից բացի ֆուտբոլասերներն Իսրայելի հավաքականի կազմում դժվար թե այլ հնչեղ անուն գտնեն:
Իսպանիան խաղալու է տանը: Խուլեն Լոպետեգինի տղաները ֆավորիտ են: «Կարմիր ֆուրիան» մի քանի գլուխ բարձր է հյուրերից: Կարգերի տարբերությունը շատ մեծ է: Կոստան, Մորատան, ու Պեդրոն անընդհատ կրակի տակ կպահեն իսրայելցիների դարպասը, Ինիեստան ու Իսկոն իրենց անցումներով գլխապտույտ կառաջացնեն կիսապաշտպանությունում, իսկ ահա Ռամոսը անկյունայինների ժամանակ ցանկացած պահի կարող է հայտնվել ճիշտ ժամանակին ճիշտ վայրում: Առջևի գծում չմոռանանք նաև Յագո Ասպասին: «Սելտայի» հարձակվողը հրաշալի մրցաշրջան է անցկացնում Պրիմերայում և կփորձի աչքի ընկնել նաև ազգային հավաքականում:
Իսպանիայի հավաքականը սեփական դաշտում սովորաբար արդյունավետ է խաղում, հատկապես միջակ թիմերի դեմ: «Կարմիր ֆուրիան» անցկացրած 4 խաղում 15 գնդակ է խփել: Առաջիկա հանդիպումը գոլառատ ստացվելու բոլոր նախադրյալներն ունի: Առաջարկում ենք «Իսպանիա: Տոտալ Շատ (2,5)» խաղադրույքը: Գործակիցը 1,67 է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: