Փոքրիկ դադարից հետո թենիսը վերադառնում է «Բուքմեյքերների Ռեյտինգ»: Հունվարի 8-ին Դոհայում կայանալիք ATP մրցաշարի կիսաեզրափակչում կհանդիպեն Իլյա Մարչենկոն և Ռաֆայել Նադալը: Ուշադրություն դարձնելով իսպանացի թենիսիստի անկայուն խաղին, «Բուքմեյքերների Ռեյտինգը» առաջարկում է խաղադրույք կատարել «ՏՇ 19,5 գեյմ» տարբերակի վրա:
АТР-ի կիսաեզրափակիչ հասնելը ուկրաինացի թենիսիստի համար մեծ նվաճում է: Ճանապարհին Մարչենկոն պայքարից դուրս թողեց Դավիթ Ֆերրերին, Թեյմուրազ Գաբաշվիլիին ու Ժերեմի Շարդիին: Իհարկե, ապագայում նա կպարտվի այդ թենիսիստներին, բայց Մարչենկոյին պետք է արժանին մատուցել, քանի որ ուկրաինացին կարողացավ մրցաշրջանի սկզբում օգտվել մրցակիցների վատ մարզավիճակից:
Ինչ վերաբերում է Նադալին, ապա իսպանացու խաղում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Այո՛, նա փոխեց ռակետն ու լարերը, որպեսզի ավելի շատ պտտեցնի գնդակը, բայց շարունակում է իր համար բարդություններ ստեղծել:
Ռաֆան, որպես կանոն, սեթերից երկուսում մրցակցին պահում է եզրագծից այն կողմ: Հենց այդ ժամանակ Նադալը բավական լավ է խաղում, բայց սեթերից մեկում իսպանացին գնդակն ուղարկում է կորտի կենտրոն և մրցակցին առաջարկում է հարձակվել: Բնականաբար, այս ամենից օգտվում են համարյա բոլորը:
Անցած տարի մեկ անգամ չէ, որ ինքս ինձ հարցրել եմ, թե ինչու՞ Նադալը չի կարողանում հավասարապես անցկացնել խաղի բոլոր հատվածները: Վարկածներից մեկը ոտքերի սխալ աշխատանքն է, չնայած Նադալի մոտ այդ առումով ամեն ինչ նորմալ է:
Քանի դեռ Նադալը շարունակում է խաղալ այդպիսի ոճով, դրանից անպայման պետք է օգտվել: Չգիտեմ, թե ինչով է Մարչենկոն զիջում Կուզնեցովին կամ Կարենյո-Բուստային: Ընտրում եմ «ՏՇ 19,5 գեյմ» խաղադրույքը: