Սպորտային խաղադրույքներ. Իլյա Մարչենկո — Ռաֆայել Նադալ. խաղի ընթացքում 19.5-ից ավելի գեյմ կլինի

18:50, 08 հնվ 2016
Փոքրիկ դադարից հետո թենիսը վերադառնում է «Բուքմեյքերների Ռեյտինգ»: Հունվարի 8-ին Դոհայում կայանալիք ATP մրցաշարի կիսաեզրափակչում կհանդիպեն Իլյա Մարչենկոն և Ռաֆայել Նադալը: Ուշադրություն դարձնելով իսպանացի թենիսիստի անկայուն խաղին, «Բուքմեյքերների Ռեյտինգը» առաջարկում է խաղադրույք կատարել «ՏՇ 19,5 գեյմ» տարբերակի վրա:

АТР-ի կիսաեզրափակիչ հասնելը ուկրաինացի թենիսիստի համար մեծ նվաճում է: Ճանապարհին Մարչենկոն պայքարից դուրս թողեց Դավիթ Ֆերրերին, Թեյմուրազ Գաբաշվիլիին ու Ժերեմի Շարդիին: Իհարկե, ապագայում նա կպարտվի այդ թենիսիստներին, բայց Մարչենկոյին պետք է արժանին մատուցել, քանի որ ուկրաինացին կարողացավ մրցաշրջանի սկզբում օգտվել մրցակիցների վատ մարզավիճակից:

Ինչ վերաբերում է Նադալին, ապա իսպանացու խաղում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Այո՛, նա փոխեց ռակետն ու լարերը, որպեսզի ավելի շատ պտտեցնի գնդակը, բայց շարունակում է իր համար բարդություններ ստեղծել:

Ռաֆան, որպես կանոն, սեթերից երկուսում մրցակցին պահում է եզրագծից այն կողմ: Հենց այդ ժամանակ  Նադալը բավական լավ է խաղում, բայց սեթերից մեկում իսպանացին գնդակն ուղարկում է կորտի կենտրոն և մրցակցին առաջարկում է հարձակվել: Բնականաբար, այս ամենից օգտվում են համարյա բոլորը:

Անցած տարի մեկ անգամ չէ, որ ինքս ինձ հարցրել եմ, թե ինչու՞ Նադալը չի կարողանում հավասարապես անցկացնել խաղի բոլոր հատվածները: Վարկածներից մեկը ոտքերի սխալ աշխատանքն է, չնայած Նադալի մոտ այդ առումով ամեն ինչ նորմալ է:

Քանի դեռ Նադալը շարունակում է խաղալ այդպիսի ոճով, դրանից անպայման պետք է օգտվել: Չգիտեմ, թե ինչով է Մարչենկոն զիջում Կուզնեցովին կամ Կարենյո-Բուստային: Ընտրում եմ «ՏՇ 19,5 գեյմ» խաղադրույքը:

Օրդինար: Պարտված
ATP, Դոհա
18:50/8 հնվ
Իլյա Մարչենկո - Ռաֆայել Նադալ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ