Մուտք

«Սլավիա» — «Բարսելոնա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

18:10, 22 Հոկտեմբերի 2019
Ռոբերտ Գասպարյան
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում
Խաղում է

Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի՝ «Սլավիա» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ:

Կիսվել:

Ասել, որ «Սլավիան» լուրջ մրցակից է «Բարսելոնայի» համար, կարելի է դառնալ ծիծաղի առարկա ամբողջ աշխարհով: Սակայն համարձակորեն պնդել, որ «Սլավիան» անհույս է դուրս գալու կատալոնացիների դեմ տնային հանդիպմանը, կնշանակի անարգել մրցակցին ու բացարձակապես չտիրապետել չեխական ակումբի շուրջ տիրող վերջին իրադարձություններին: Նախ այն, որ «Սլավիան» Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրում 0-2 հաշվով  պարտվեցին «Բորուսիային», դեռ ոչինչ չի նշանակում: Վիճակագիրներն արձանագրել են. 17 հարված մրցակցի դարպասին, սակայն հաղթանակը «մեղուներինն էր»: Այս պարտությունը ոչ մի կերպ չի խանգարել չեխական թիմին ներիքն առաջնությունում փայլել: Վերջին 2 խաղում 2 հաղթանակ:

Կարծես թե «Բարսելոնան» վերադառնում է իր լավագույն մարզավիճակին: Դա, անշուժտ, կախված է Լիոնել Մեսիի մարզավիճակից: Արգենտինացին վերականգնվել է վնասվածքից և լուծել է բոլոր հոգեբանական խնդիրները և լավ մարզավիճակ հավաքելու ճանապարհին է: Վերջին խաղերում Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմն անկասելի է ներքին առաջնությունում: 3 խաղում թիմը 9 գոլ է խփել՝ սեփական դարպասը պահելով անառիկ: Վերջին խաղում վերջապես հաջողության հասավ հարձկման եռյակն ամբողջությամբ՝ Մեսին, Սուարեսն ու Գրիզմանը:

Կատալոնական և չեխական ակումբներն առաջին անգամ են մրցելու միմյանց դեմ: Այլ բան, քան կանխատեսել «Բարսելոնայի» հաղթանակը, չի ստացվում, սակայն գործակիցը բարձրացնելու համար պետք է ավելացնել նաև արդյունավետությունը:

 

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
22:55/23 հկտ
«Սլավիա» - «Բարսելոնա»
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
Սպորտի տեսակները Չեմպիոնների լիգայի կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Նապոլի» – «Ռոմա»։ Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը
18:10, 22 Հոկտեմբերի 2019
«Նոթինգեմ Ֆորեսթ» – «Մանչեսթեր Սիթի»: Պավել Պոգրեբնյակի կանխատեսումը
18:10, 22 Հոկտեմբերի 2019
«Տոտենհեմ» – «Արսենալ»: Դենիս Կազանսկիի կանխատեսումը
18:10, 22 Հոկտեմբերի 2019
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ