Մուտք

Ռումինիա – Հայաստան. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

11:10, 11 Հոկտեմբերի 2021
Ռոբերտ Գասպարյան
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում
Խաղում է

Setanta Sports հեռուստաալիքի մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Ռումինիա – Հայաստան աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական մրցաշարի 8-րդ տուրի խաղի վերաբերյալ։

Կիսվել:

Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական մրցաշարի առաջին 3 խաղում գրանցած 100 տոկոսանոց արդյունքը հույս ներշնչեց երկրպագուներին, որ մեր թիմը վերջապես կկատարի վերջին քայլն ու վերջնական արդյունքում կհայտնվի մեծ մրցաշարի առնվազն անցումային փուլում։ Սակայն հաջորդ 4 խաղում Խոակին Կապառոսը չկարողացավ գեթ 1 հաղթանակ տանել՝ գերխոշոր հաշվով պարտվելով Գերմանիային և ոչ ոքի խաղալով Հյուսիսային Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի ու Իսլանդիայի հետ։ Հաջորդ մրցակիցը Ռումինիան է։

Միրել Ռադոյիի թիմը ևս ոչ այնքան բարձր տրամադրությամբ է։ Նախորդ տուրում ռումինացիները հաղթում էին Գերմանիային, սակայն չկարողացան պահպանել առավելությունն ու, մեզ համար բարեբախտաբար, պարտվեցին 1։2 հաշվով։ Դրան էլ գումարում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ ոչ ոքին ու ստանում գրեթե միանման պատկեր, ինչ Հայաստանի հավաքականի ճամբարում է։ Կադրային խնդիրներ չկան։ Նրանք խաղալու են հաղթանակի համար, քանի որ այլ արդյունքի դեպքում գրեթե զրկվում են երկրորդ տեղը գրավելու հնարավորությունից։

Խոակին Կապառոսի տղաները վերջին 6 խաղում հաղթանակ չեն տարել՝ շվեդների ու խորվաթների հետ հանդիպումները ներառյալ։ Իսլանդիայի հետ նախորդ խաղում Հայաստանի ընտրանին հանդես եկավ իր հնարավորւթյուններից զգալի ցածր։ Հատկապես հիասթափեցրին Տիգրան Բարսեղյանն ու Սարգիս Ադամյանը։ Եթե հավատանք Խոակին Կապառոսի սկզբունքներին, նա, գուցե, հիմնական կազմում կատարի որոշակի փոփոխություններ, մասնավորապես, հարձակման գծում։

Հավատում եմ, որ Հայաստանի ընտրանին չի կարցնելու շանսերը հաջորդ փուլ դուրս գալու համար։ Ոչ ոքին հենց այդ արդյունքն է։ Հայաստանի չպարտվելու գործակիցը բավական բարձր է, վստահությամբ ռիսկի դիմեք։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022-ի ընտրական մրցաշար
22:45/11 հկտ
Ռումինիա - Հայաստան
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
Սպորտի տեսակները ԱԱ 2022-ի կանխատեսումները, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Նապոլի» – «Ռոմա»։ Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը
11:10, 11 Հոկտեմբերի 2021
«Նոթինգեմ Ֆորեսթ» – «Մանչեսթեր Սիթի»: Պավել Պոգրեբնյակի կանխատեսումը
11:10, 11 Հոկտեմբերի 2021
«Տոտենհեմ» – «Արսենալ»: Դենիս Կազանսկիի կանխատեսումը
11:10, 11 Հոկտեմբերի 2021
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ