Մուտք

«Ռեալ» — «Ռեալ Սոսյեդադ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

11:02, 10 Փետրվարի 2018
Ռոբերտ Գասպարյան
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում
Խաղում է

Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Պրիմերայի 23-րդ տուրի «Ռեալ» — «Ռեալ Սոսյեդադ» հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ հյուրերն այս խաղում չեն պարտվի ոչ այդքան գերարդյունավետ խաղում: 

Կիսվել:

Մադրիդի «Ռեալի» համար եկել է այն պահը, երբ պետք լինի ամեն ինչ կամ ոչինչ։ Պրիմերայում դժվար թե այլևս «Ռեալը» կարողանա պայքաչել ոսկե մեդալների համար։ Մնում է ուժերը կենտրոնացնել Չեմպիոնների լիգայի վրա։ Բայց այնտեղ էլ մրցակիցը ՊՍԺ-ն է։ Ցանկացած անուշադրություն ու անհաշվենկատ գործողություն, ու Փարիզի թիմը մի լավ կծեփի մադրիան սերուցքը։
«
Ռեալ Սոսյեդադն» էլ վերջին 5 խաղերից 4 պարտվել է ու տարել մեկ հաղթանակ, այն էլ վերջին տուրում 5 անպատասխան գնդակ ուղարկելով «Դեպորտիվոյի» դարպասը։ «Ռեալ Սոսյեդադն» այս պահին զբաղեցնում է իր համար անսովոր 14-րդ տեղը՝ սակայն զգալիորեն առաջ է անցել վտանգավոր գոտուց։
Զինեդին Զիդանն առաջիկա խաղում չի կարողանա օգտվել ԽԵսուս Վալյեխոյի ծառայություններից (չնայած այնպես չէ, որ մեռավ օգտվելով)։ Բայց առաջատարների տրամադրությունն ավելի քան ընկած է։ Ֆրանսիացի մասնագետը պիտի ամեն ինչ անի, որ կարողանա վերականգնել տղաների հաղթողի հոգեբանությունը։ Լեգանեսից կրած պարտությունը լուրջ հարված էր Զիդանի ու առհասարակ ֆուտբոլիստների հեղինակությանը։ Վերջապես BBC-ն ակտիվ է, արթուն է, զինված է ու առողջ։ Նրանք անպայման կլինեն մեկնարկային կազմում, բայց ամենայն հավանականությամբ ոչ ամբողջ խաղի համար։
«Ռեալ Սոսյեդադի» համար էլ բարդ է վիաճկը։ Թիմը չունի բարձրակարգ հարձակվողներ, որոնք կարող են լուծել «Ռեալի» հարցերը։ Փոխարենը կան արժեքավոր պաշտպաններ, որոնք կփորձեն էլ ավելի երակարացնել ԲԲՍ-ի գոլային երաշտը։

Ենթադրում եմ, որ «Ռեալը» ՊՍԺ-ի հետ խաղին կպատրաստվի բարձր տրամադրությամբ։ Հաղթանակը իրատեսական է, ավելի քան իրատեսական է։ Սակայն Սոսյեդատը սիրում է գրանդներից միավորներ խլել։ Գուցե այս անգամը հենց այդ անգամն է։ Խաղում էլ գոլեր կլինեն։

X2 և գոլերը տոտալ քիչ 4,5-ից:

Օրդինար: Պարտված
Լա Լիգա, 23-րդ տուր
23:45/10 փտր
«Ռեալ» - «Ռեալ Սոսյեդադ»
Օրդինար: Պարտված
Լա Լիգա, 23-րդ տուր
23:45/10 փտր
«Ռեալ» - «Ռեալ Սոսյեդադ»
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
Սպորտի տեսակները ԱՊԼ-ի կանխատեսումներ, Լա լիգայի կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Յուվենտուս» – «Միլան»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
11:02, 10 Փետրվարի 2018
«Լայպցիգ» – «Բորուսիա Դ․»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
11:02, 10 Փետրվարի 2018
«Շիրակ» – «Նոա»։ Կանխատեսում և խաղադրույք
11:02, 10 Փետրվարի 2018
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ