Մուտք

Պորտուգալիա — Ֆրանսիա. Մենուա Մեհրաբյանի կանխատեսումը

14:07, 9 Հուլիսի 2016
Բուքմեյքերների Ռեյտինգ
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

Մարզական մեկնաբան Մենուա Մեհրաբյանը կանխատեսում է արել հուլիսի 10-ին կայանալիք Եվրո-2016-ի եզրափակիչ Պորտուգալիա — Ֆրանսիա հանդիպման վերաբերյալ: 

Կիսվել:

Նախ ասեմ, որ այս առաջնության ընթացքում այդպես էլ չտեսանք թեկուզ մեկ թիմի, որն իսկապես հրաշալի և չեմպիոնին արժանի խաղ կցուցադրեր: Եթե եզրափակչում Ֆրանսիայի հավաքականի հայտնվելն ինչ-որ տեղ սպասելի էր, ապա Պորտուգալիային ոչ ոք այդտեղ չէր սպասում: Համենայն դեպս, խմբային փուլում պորտուգալացիների ցուցադրած խաղը դրա մասին չէր վկայում: Ամեն դեպքում, Պորտուգալիան եզրափակիչում է, որը բաղկացած է մեկ խաղից և այստեղ բացահայտ ֆավորիտներ երբեք չեն լինում: Հաշվի առնելով, որ առաջնությունն անցկացվում է Ֆրանսիայում, եզրափակիչ խաղում առավելությունը կարելի է տալ հենց ֆրանսիացիներին: Պորտուգալիան, իր կազմում ունենալով աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկին, կփորձի անել այն, ինչը չկարողացավ 2004 թվականին: Կարծում եմ, որ Ֆրանսիան կարող է լուծել խնդիրը և սեփական հարկի տակ նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Կանխատեսումս. Ֆրանսիան կհաղթի և խաղում կխփվի առնվազն 3 գնդակ:

Օրդինար: Պարտված
Եվրո-2016, եզրափակիչ
23:00/10 հլս
Պորտուգալիա - Ֆրանսիա
Խորագրեր. Խմբագրության կանխատեսումները
Սպորտի տեսակները Եվրո 2016-ի կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Բավարիա» – «Ռեալ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
14:07, 9 Հուլիսի 2016
«Բավարիա» – «Ռեալ»: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
14:07, 9 Հուլիսի 2016
«Բավարիա» – «Ռեալ»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
14:07, 9 Հուլիսի 2016
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ