Պորտուգալիա — Ֆրանսիա. Մենուա Մեհրաբյանի կանխատեսումը

23:00, 10 հլս 2016
Մարզական մեկնաբան Մենուա Մեհրաբյանը կանխատեսում է արել հուլիսի 10-ին կայանալիք Եվրո-2016-ի եզրափակիչ Պորտուգալիա — Ֆրանսիա հանդիպման վերաբերյալ: 

Նախ ասեմ, որ այս առաջնության ընթացքում այդպես էլ չտեսանք թեկուզ մեկ թիմի, որն իսկապես հրաշալի և չեմպիոնին արժանի խաղ կցուցադրեր: Եթե եզրափակչում Ֆրանսիայի հավաքականի հայտնվելն ինչ-որ տեղ սպասելի էր, ապա Պորտուգալիային ոչ ոք այդտեղ չէր սպասում: Համենայն դեպս, խմբային փուլում պորտուգալացիների ցուցադրած խաղը դրա մասին չէր վկայում: Ամեն դեպքում, Պորտուգալիան եզրափակիչում է, որը բաղկացած է մեկ խաղից և այստեղ բացահայտ ֆավորիտներ երբեք չեն լինում: Հաշվի առնելով, որ առաջնությունն անցկացվում է Ֆրանսիայում, եզրափակիչ խաղում առավելությունը կարելի է տալ հենց ֆրանսիացիներին: Պորտուգալիան, իր կազմում ունենալով աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկին, կփորձի անել այն, ինչը չկարողացավ 2004 թվականին: Կարծում եմ, որ Ֆրանսիան կարող է լուծել խնդիրը և սեփական հարկի տակ նվաճել Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Կանխատեսումս. Ֆրանսիան կհաղթի և խաղում կխփվի առնվազն 3 գնդակ:

Օրդինար: Պարտված
Եվրո-2016, եզրափակիչ
23:00/10 հլս
Պորտուգալիա - Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ