Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Ա Սերիայի 12-րդ տուրի «Պարմա» — «Ռոմա» հանդիպման վերաբերյալ:
«Ռոման» մրցակցի հարկի տակ կխաղա «Պարմայի» հետ: Այն «Պարմայի», որն այսօր կազմի հետ կապված բավական լուրջ խնդիրներ ունի: Բայց այնպես չէ, որ «Ռոման» դրա հետ կապված խնդիրներ չունի, ուղղակի մի ամբողջ կազմ դուրս է մնացել շարքից, ֆուտբոլիստները մարզվում են անհատական ծրագրով: Բոլորիս իհարկե շատ հետաքրքրում է Հենրիխ Մխիթարյանի վիճակը, նրա խաղալու հնարավորության աստիճանը: 30-ամյա խաղացողն ամենայն հավանականությամբ այս հանդիպումն էլ բաց կթողնի: Նա ազգային հավաքականի ճամբար էլ չի գա: Խոսակցություններ կան, որ Հենրիխը 100 տոկոսով պատրաստ կլինի «Բրեշիայի» դեմ հանդիպմանը: Այնպես որ, հավատալ, որ հայազգի ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս կգա, պետք չէ:
Սակայն «Ռոման» բավական խարխլված հոգեբանական վիճակում է, թիմը պետք է հաղթի, այն չկարողացավ Եվրոպա լիգայում հաղթել, պարտվեց անգամ և «Պարմայի» հետ հանդիպումը վերականգնման համար շատ լավ հնարավորություն կարող է լինել: Արդյունավետության տեսանկյունից «Ռոման» կարող է հիշեցնել, որ Իտալիայի առաջնության ամենաարդյունավետ թիմերից մեկն է: Այնպես որ, ««Ռոմայի» հաղթանակ և գոլերը տոտալ 3,5-ից քիչ»-ը ամենալավ խաղադրույքն է: