Մուտք

«Օլիմպիակոս» — «Բարսելոնա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

15:10, 31 Հոկտեմբերի 2017
Ռոբերտ Գասպարյան
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում
Խաղում է

Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Օլիմպիակոս» — «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն:

Կիսվել:

Իհարկե, այս հանդիպումը չի դասվում կենտրոնականների շարքին և առհասարակ D խումբը վիճակահանությունից հետո ամենաձանձրալին էր համարվում, քանզի այստեղ վիճակահանության առաջին իսկ վայրկյանից պարզ էր, թե որ թիմերն են դուրս գալու հաջորդ փուլ՝ «Բարսելոնան» և «Յուվենթուսը»: Որովհետև «Սպորտինգը» և «Օլիմպիակոսը» բացարձակապես մրցակից չեն «Բարսելոնայի» և «Յուվենթուսի» համար ու հիմնական պայքարը հենց այս թիմերի մեջ է ընթանալու, թե ով է գրավելու առաջին ու երկրորդ հորիզոնականը: Իսկ «Սպորտինգը» և «Օլիմպիակոսը» պայքարելու են Եվրոպա լիգայի ուղեգրի համար: Առայժմ այդ պայքարում առաջ է «Սպորտինգը» և եթե այսօր պորտուգալական ակումբը հաղթի «Յուվենթուսին», ապա գործնականում կապահովի Եվրոպա լիգայում փլեյ-օֆֆ փուլում իր տեղը:

«Բարսելոնայի» խաղի մասին միայն մեկ բառ կարելի է ասել՝ հիասքանչ: Էրնեստո Վալվերդեի գլխավորությամբ կատալոնական ակումբը վերելքով է հանդես գալիս: Հաղթում է շատ-շատերին և անգամ «չոր» հաշվով: Իսպանիայի առաջնությունում հսկայական առավելությամբ առաջ է անցել «Ռեալից», «Աթլետիկոյից» և «Վալենսիայից»: Մի խոսքով, այստեղ ամեն ինչ պարզ է և դա անգամ առաց առաջատար մի շարք ֆուտբոլիստների: Մասնավորապես, Ուսման Դեմբելեի, ով նոր է եկել Բարսելոնա, բայց առայժմ վնասվածք ունի և դեռևս երկար ժամանակով չի կարող օգնել իր թիմին:

Իսկ ահա «Օլիմպիակոսը» ներքին առաջնությունում նահանջել է 4-րդ հորիզոնական և զիջել է «Ատրոմիդոսին», ՊԱՕԿ-ին և ԱԵԿ-ին: Այնպես որ, Չեմպիոնների լիգան Չեմպիոնների լիգա, բայց նաև ներքին առաջնության հարցերն է պետք լուծել: «Օլիմպիակոսի» կազմում խնդիրներ չկան, բոլոր ուժեղագույնները կազմ ու պատրաստ են: «Բարսելոնայի» կազմում ինչպես նշեցի՝ չի խաղալու Ուսման Դեմբելեն, որակազրկված է Ժերար Պիկեն, ով «Օլիմպիակոսի» դեմ նախորդ խաղում հիմարագույն կարմիր քարտ ստացավ՝ ձեռքով գրավելով մրցակցի դարպասը: Իսկ Ալեյշ Վիդալ, Ռաֆինյա Ալկանտարա, Արդա Թուրան, այս բոլորը սովորական երևույթ են: Անդրես Ինիեստան է նորից մկանային վնասվածք ստացել և չի խաղալու ո՛չ այս, ո՛չ էլ հաջորդ տուրի խաղում: Այնպես որ, բավական բարդ է լինելու: Ի դեպ, Էրնեստո Վալվերդեն մեծ հաջողությամբ հանդես է եկել նաև «Օլիմպիակոսում», այնպես որ Հունաստանում նրան շատ սիրում են: Կանխատեսումս՝ երկու թիմերն էլ գոլ կխփեն՝ 1,98 գործակցով:

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա, 4-րդ տուր
23:45/31 հկտ
«Օլիմպիակոս» - «Բարսելոնա»
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
Սպորտի տեսակները Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Նապոլի» – «Ռոմա»։ Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը
15:10, 31 Հոկտեմբերի 2017
«Նոթինգեմ Ֆորեսթ» – «Մանչեսթեր Սիթի»: Պավել Պոգրեբնյակի կանխատեսումը
15:10, 31 Հոկտեմբերի 2017
«Տոտենհեմ» – «Արսենալ»: Դենիս Կազանսկիի կանխատեսումը
15:10, 31 Հոկտեմբերի 2017
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ