Մուտք

«Լոկոմոտիվ» – «Սպարտակ»: Եգոր Տիտովի կանխատեսումը

14:04, 2 Ապրիլի 2022
Եգոր Տիտով
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել «Լոկոմոտիվ» – «Սպարտակ» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Կիսվել:

Հերթական դերբին «Սպարտակի» համար գարնանային հատվածում։ Դեռևս կայունությունը պահպանվում է՝ հաղթանակ «Դինամոյի» նկատմամբ և պարտություն՝ ԲԿՄԱ-ից։ Կանխատեսում կատարելու համար շատ բարդ հանդիպում է։ Երկու թիմերն էլ կարող են անակնկալ մատուցել։ Չգիտենք, թե ինչ պետք է սպասել «Լոկոմոտիվից»։ Թիմի կազմը թարմացվել է, մարզչական շտաբի մասին էլ խոսել իմաստ չունի։ Այնուամենայնիվ, թիմը կարողանում է տրամադրվել խաղերին։

ԲԿՄԱ-ի դեմ պայքարեցին, բայց պարտվեցին խաղավերջում բաց թողած գոլի պատճառով։ Գրոզնիում կարողացան բեկել հանդիպման ընթացքը «Ախմատի» դեմ խաղում։ «Երկաթուղայինները» լավ տրամադրությամբ են մոտեցել դերբիին։

«Սպարտակը» բաց թողեց հաղթանակը Նիժնի Նովգորոդում։ Թիմի խաղը հակասական տպավորություն է թողնում։ «Կրասնոդարի», «Դինամոյի» և «Նիժնի Նովգորոդի» դեմ խաղերում «Սպարտակը» լավ տեսք ուներ, բայց ոչ ամբողջ հանդիպման ընթացքում։ Երբեմն թիմը պարզապես կանգ է առնում։ Սա է պատճառը, որ թիմը կայուն արդյունքներ չի գրանցում։ Ամեն դեպքում, դերբիին թիմը առավելագույն կենտրոնացվածությամբ հանդես կգա։ Ուզում եմ դրան հավատալ։

Կարծում եմ, որ «Սպարտակը» կազմով գերազանցում է մրցակցին՝ հատկապես հարձակման գծում։ «Լոկոմոտիվն» էլ խնդիրներ ունի պաշտպանությունում։ Սպասում եմ գոլառատ խաղ և կարծում եմ, որ «Սպարտակը» չի պարտվի։

15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից

Օրդինար: Պարտված
Ռուսաստանի Պրեմիեր լիգա
20:30/2 ապր
«Լոկոմոտիվ» – «Սպարտակ»
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
Սպորտի տեսակները Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Բավարիա» – «Ռեալ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
14:04, 2 Ապրիլի 2022
«Բավարիա» – «Ռեալ»: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
14:04, 2 Ապրիլի 2022
«Բավարիա» – «Ռեալ»: Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
14:04, 2 Ապրիլի 2022
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ