«Լոկոմոտիվ» – «Սպարտակ»: Եգոր Տիտովի կանխատեսումը
Հերթական դերբին «Սպարտակի» համար գարնանային հատվածում։ Դեռևս կայունությունը պահպանվում է՝ հաղթանակ «Դինամոյի» նկատմամբ և պարտություն՝ ԲԿՄԱ-ից։ Կանխատեսում կատարելու համար շատ բարդ հանդիպում է։ Երկու թիմերն էլ կարող են անակնկալ մատուցել։ Չգիտենք, թե ինչ պետք է սպասել «Լոկոմոտիվից»։ Թիմի կազմը թարմացվել է, մարզչական շտաբի մասին էլ խոսել իմաստ չունի։ Այնուամենայնիվ, թիմը կարողանում է տրամադրվել խաղերին։
ԲԿՄԱ-ի դեմ պայքարեցին, բայց պարտվեցին խաղավերջում բաց թողած գոլի պատճառով։ Գրոզնիում կարողացան բեկել հանդիպման ընթացքը «Ախմատի» դեմ խաղում։ «Երկաթուղայինները» լավ տրամադրությամբ են մոտեցել դերբիին։
«Սպարտակը» բաց թողեց հաղթանակը Նիժնի Նովգորոդում։ Թիմի խաղը հակասական տպավորություն է թողնում։ «Կրասնոդարի», «Դինամոյի» և «Նիժնի Նովգորոդի» դեմ խաղերում «Սպարտակը» լավ տեսք ուներ, բայց ոչ ամբողջ հանդիպման ընթացքում։ Երբեմն թիմը պարզապես կանգ է առնում։ Սա է պատճառը, որ թիմը կայուն արդյունքներ չի գրանցում։ Ամեն դեպքում, դերբիին թիմը առավելագույն կենտրոնացվածությամբ հանդես կգա։ Ուզում եմ դրան հավատալ։
Կարծում եմ, որ «Սպարտակը» կազմով գերազանցում է մրցակցին՝ հատկապես հարձակման գծում։ «Լոկոմոտիվն» էլ խնդիրներ ունի պաշտպանությունում։ Սպասում եմ գոլառատ խաղ և կարծում եմ, որ «Սպարտակը» չի պարտվի։
15 000 000 դրամ մրցանակային ֆոնդով Predictor մրցաշար Vbet.am-ից
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: