Մուտք

«Ռեյմս» – ՊՍԺ․ Մեսիի նորամուտի խաղը գոլառատ կլինի

19:08, 28 Օգոստոսի 2021
Միհրան Ալեքսանյան
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

Ֆրանսիական Լիգա 1-ի չորրորդ տուրում ՊՍԺ-ն կհյուրընկալվի «Ռեյմսին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ փարիզյան ակումբի նորեկ Լիոնել Մեսին գոլ կխփի այս խաղում և հանդիպումը կստացվի գոլառատ։

Կիսվել:

Սպասվում է, որ վերջապես այս խաղում ՊՍԺ-ի կազմում նորամուտը կնշի Լեո Մեսին։ Արգենտինացին արդեն բավական երկար ժամանակ է, ինչ մարզվում է ընդհանուր խմբի հետ։ Հարցականի տակ է Կիլիան Մբապեի մասնակցությունը, որն այս ընթացքում զբաղված է իր՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության հարցերով։ Կարծում եմ՝ ֆրանսիացին կարող է նույնիսկ բաց թողնել այս խաղը։

Բայց կան Նեյմարը, Իկարդին, Դի Մարիան։ ՊՍԺ-ն առաջնության մեկնարկային երեք խաղերում խփել է 10 գոլ և բաց թողել 5-ը։ Իսկ «Ռեյմսը» երեք խաղերն էլ ավարտել է ոչ ոքի։ Սեփական հարկի տակ, բնականաբար, «Ռեյմսը» կփորձի հնարավորինս լավ հանդես գալ։ Նախորդ կանխատեսումներում նշել եմ, որ ՊՍԺ-ն շատ վատ է հանդես գալիս պաշտպանությունում և ինչպես տեսնում ենք, ոչ մի խաղում թիմը չի կարողացել անառիկ պահել սեփական դարպասը։

Այդ բացը թիմը լրացնում է հարձակման գծի լավ խաղով։ Կարելի է ասել, որ ՊՍԺ-ում մտածում են այսպես․ եթե բաց թողնենք մեկը, կխփենք երկուսը։ Եթե բաց թողնենք երկուսը, կխփենք չորսը։ Դա փաստում են թվերը։

Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես Պոչետինոն կօգտագործի Մեսիին։ Արգենտինացին, ինչպես հայտնի է, կարող է խաղալ տարբեր դիրքերում՝ կախված թիմակիցներից։ Սպասում եմ, որ գոլառատ հանդիպում կլինի և Մեսին նույնիսկ գոլ կխփի նորամուտի խաղում։

Ընտրում եմ հետևյալ խաղադրույքը՝ Լեո Մեսին գոլ կխփի և հանդիպման գոլերի տոտալը 2․5-ից շատ, որի համար Vbet-ը սահմանել է 1․72 գործակիցը։

Օրդինար: Պարտված
Լիգա 1
22:45/29 օգս
«Ռեյմս» – ՊՍԺ
Խորագրեր. Խմբագրության կանխատեսումները
Սպորտի տեսակները Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Բավարիա» – «Ռեալ»: Ալեքսանդր Նեցենկոյի կանխատեսումը
19:08, 28 Օգոստոսի 2021
«Բավարիա» – «Ռեալ»: Եգոր Տիտովի կանխատեսումը
19:08, 28 Օգոստոսի 2021
«Բավարիա» – «Ռեալ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
19:08, 28 Օգոստոսի 2021
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ