«Ռեյմս» – ՊՍԺ․ Մեսիի նորամուտի խաղը գոլառատ կլինի
Սպասվում է, որ վերջապես այս խաղում ՊՍԺ-ի կազմում նորամուտը կնշի Լեո Մեսին։ Արգենտինացին արդեն բավական երկար ժամանակ է, ինչ մարզվում է ընդհանուր խմբի հետ։ Հարցականի տակ է Կիլիան Մբապեի մասնակցությունը, որն այս ընթացքում զբաղված է իր՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության հարցերով։ Կարծում եմ՝ ֆրանսիացին կարող է նույնիսկ բաց թողնել այս խաղը։
Բայց կան Նեյմարը, Իկարդին, Դի Մարիան։ ՊՍԺ-ն առաջնության մեկնարկային երեք խաղերում խփել է 10 գոլ և բաց թողել 5-ը։ Իսկ «Ռեյմսը» երեք խաղերն էլ ավարտել է ոչ ոքի։ Սեփական հարկի տակ, բնականաբար, «Ռեյմսը» կփորձի հնարավորինս լավ հանդես գալ։ Նախորդ կանխատեսումներում նշել եմ, որ ՊՍԺ-ն շատ վատ է հանդես գալիս պաշտպանությունում և ինչպես տեսնում ենք, ոչ մի խաղում թիմը չի կարողացել անառիկ պահել սեփական դարպասը։
Այդ բացը թիմը լրացնում է հարձակման գծի լավ խաղով։ Կարելի է ասել, որ ՊՍԺ-ում մտածում են այսպես․ եթե բաց թողնենք մեկը, կխփենք երկուսը։ Եթե բաց թողնենք երկուսը, կխփենք չորսը։ Դա փաստում են թվերը։
Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես Պոչետինոն կօգտագործի Մեսիին։ Արգենտինացին, ինչպես հայտնի է, կարող է խաղալ տարբեր դիրքերում՝ կախված թիմակիցներից։ Սպասում եմ, որ գոլառատ հանդիպում կլինի և Մեսին նույնիսկ գոլ կխփի նորամուտի խաղում։
Ընտրում եմ հետևյալ խաղադրույքը՝ Լեո Մեսին գոլ կխփի և հանդիպման գոլերի տոտալը 2․5-ից շատ, որի համար Vbet-ը սահմանել է 1․72 գործակիցը։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: