Մուտք

Հունգարիա – Գերմանիա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

01:06, 11 Հունիսի 2022
Ռոբերտ Գասպարյան
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում
Խաղում է

Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Հունգարիա – Գերմանիա Ազգերի լիգայի A դիվիզիոնի երրորդ խմբի երրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Կիսվել:

Հունգարիայի հավաքականը դարձյալ պայքարում է փլեյ-օֆֆի համար։ Առաջին տուրում թիմը ցույց տվեց իր բնավորությունը՝ տանը 1։0 հաշվով հաղթելով Անգլիայի ընտրանուն։ Այնուհետև, Մարկո Ռոսիի սաները մեկնեցին Իտալիա, որտեղ պարտվեցին տանտերերին 1:2 հաշվով՝ ցույց տալով բավական ամուր ու գրագետ ֆուտբոլ։ Այսպիսով, Հունգարիայի հավաքականը երրորդ խմբի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 3 միավոր։ Առաջատար Իտալիան ունի ընդամենը մեկ միավորով ավելին, հետևաբար գերմանացիների հետ հաջող հանդես գալու դեպքում հունգարացիները կարող են շահեկան դիրք զբաղեցնել։

Գերմանիայի հավաքականն Ազգերի լիգայի այս խաղարկության առաջին երկու տուրերում իրեն լավագույնս չդրսևորեց։ Սկզբում գերմանացիները հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղացին Իտալիայի հավաքականի հետ, իսկ հետո տանը չկարողացան երեք միավոր վաստակել Անգլիայի հետ խաղում։ Երկու դեպքում էլ գրանցվեց 1:1 հաշիվը: Այդ պատճառով Բունդեսթիմի՝ փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունները նկատելիորեն նվազել են։ Երրորդ տուրի մեկնարկից առաջ Գերմանիայի հավաքականը վաստակած երկու միավորով միայն երրորդն է։

Անգլիայի և Իտալիայի հավաքականների հետ ոչ-ոքի խաղալը նորմալ է: Մրցակիցները, սկզբունքորեն, խաղում են նույն մակարդակի վրա, ինչը նշանակում է, որ արդյունքը կարելի է բավականին լավ անվանել։ Սակայն հունգարացիներին պետք է հաղթել։ Գերմանիայի հավաքականը թղթի վրա ավելի ընդգծված ուժեղ կազմ ունի, քան Հունգարիայի ընտրանին, որի բախտը բերեց առաջին տուրում։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ հյուրերը դարձյալ առնվազն չեն պարտվի, բայց սեփական դարպասը անառիկ պահել չի հաջողվի։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Ազգերի լիգա
22:45/11 հնս
Հունգարիա - Գերմանիա
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
Սպորտի տեսակները Այլ կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Բորուսիա» – ՊՍԺ: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
01:06, 11 Հունիսի 2022
«Բորուսիա» – ՊՍԺ: Էդուարդ Մորի կանխատեսումը
01:06, 11 Հունիսի 2022
«Բորուսիա» – ՊՍԺ: Ալեքսանդր Վիշնևսկիի կանխատեսումը
01:06, 11 Հունիսի 2022
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ