Մուտք

Հոլանդիա — Բելգիա. Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

18:11, 9 Նոյեմբերի 2016
Ռոբերտ Գասպարյան
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում
Խաղում է

Ֆուտբոլային մեկնաբան, Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Հոլանդիա — Բելգիա ընկերական հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ բելգիացիներին կհաջողվի առնվազն երկու գոլ խփել հոլանդացիներին: 

Կիսվել:

Ակումբային ֆուտբոլին հրաժեշտ տվեցինք: Հիմա ժամանակն է հիանալու հավաքականների մակարդակով անկցկացվող պաշտոնական ու ընկերական հանդիպումներին: Մասնավորապես ընտրանիների շքերթը բացում են Եվրո 2000-ը հյուընկալած երկրների հավաքակնները՝ Հոլանդիան ու Բելգիան: Նրանք իրար հետ կմրցեն ընկերական խաղի շրջանակներում: «Ամստերդամ Արենա» ստադիոնում սպասվում է անշլագ:

«Նարնջագույններն» ամեն կերպ փորձում են արագ ավարտել սերնդափոխությունը, որպեսզի ոտքի կանգնեն ու վերադառնան եվրոպական և համաշխարհային ֆուտբոլի էլիտա: Դանի Բլինդի գլխավորած թիմն ունի կադրային լուրջ կորուստներ: Մասնավորապես հայտացուցակից դուրս են մնացել Յանմաատն ու Վիելմսը: Վնասվածքի պատճառով հավաքական չեն հրավիրվել Կվինսի Պրոմեսն ու Ռոբին Վան Պերսին: Փոխարենը երկարատև ընդմիջումից հետո նորից ազգային թիմում խաղալու հնարավորություն են ստացել Արյեն Ռոբենը, Ջերմեյն Լենսն ու Մեմֆիս Դեպայը: Եթե առաջին երկուսն իրենց թիմերում գոնե համարվում են առանցքային խաղացողներ, ապա Դեպայի պարագայում նույն Մխիթարյանի պատկերն է՝ անհույս: Հարձակման գիծը կազմելու են Դոստը, Յանսենն ու Դե Յոնգը:

«Կարմիր սատանաներն» անհամեմատ ավելի լավ վիճակում են: Նոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմն առաջին 4 խաղերից միայն 1-ում է պարտվել՝ հաղթելով մնացած բոլոր 3 հանդիպումները: Նա արդեն խոստացել էր, որ հնարավորության դեպքում խաղաշտ դուրս կբերի նորեկներին: Այդպես էլ ամենայն հավանականությամբ կլինի: Սպասում ենք խաղադաշտում «Անդերլեխտի» կիսապաշտպան Յուրի Տիիլեմանսին: Երկարատև բացակայությունից հետո հավաքական է վերադարձել Վենսան Կոմպանին: Հուսանք երկար ժամանակով: Առաջիկա խաղին չեն մասնակցի Նասեր Շադլին ու Ռաջա Նայինգոլանը:

Քանի որ հանդիպումն ընկերական է, այստեղ կարելի է ցանկացած ելքի սպասել: Այնուամենայնիվ փորձեմ կանխատեսել Բելգիայի հավաքականի տոտալը 1,5 գնդակից շատ:

Օրդինար: Պարտված
Ընկերական հանդիպում
23:45/9 նյմ
Հոլանդիա - Բելգիա
Խորագրեր. «ԲՌ»-ի թիմի կանխատեսումները
Սպորտի տեսակները Այլ կանխատեսումներ, Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Բավարիա» – «Ռեալ»: Եգոր Տիտովի կանխատեսումը
18:11, 9 Նոյեմբերի 2016
«Բավարիա» – «Ռեալ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
18:11, 9 Նոյեմբերի 2016
«Բավարիա» – «Ռեալ»: Կոնստանտին Գենիչի կանխատեսումը
18:11, 9 Նոյեմբերի 2016
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ